Նոր կարդացի, որ Ռոբերտ Ամիրխանյանը ԲՀԿ-ից դժգոհելա,որ իրենք կոմպոզիտորների միության նախագահի ընտրություններում աջակցել են Արամ Սաթյանին, և հենց դրա պատճառով Ամիրխանյանը պարտվեց ընտրություններում: 
Հետաքրքիր է, ինչո՞ւ, օրինակ, Ամիրխանյանը չի պատմել նաև այն մասին, թե ինչպես էին իշխանություններն իրեն ամեն կերպ աջակցում այդ նույն ընտրություններում: Ես այս մարդու արվեստը հարգում եմ և սիրում, բայց Սերժի ասած “սիրուն չի” էլի… Դրան էլ եթե գումարեն այն, որ կոմպոզիտորների միության մյուս անդամները շատ դրական գնահատական տվեցին ընտրությունների ընթացքը և որ կռիվ դավի չեղավ, ապա կարող ենք ասել, որ իրականում մաքուր ընտրություններ անցկացվեցին: 
Փաստորեն, որտեղ ԲՀԿ-ն աջակցումա, այնտեղ նորմալ ընտրություններ են լինում և հաղթել ստացվում է: Իշխանությունները չեն կարողանում “տոկոս խփել” և հենց իշխանությունների “խիյարնա թարս աճում””: ԲՀԿ-ն, մեղմ ասած, չպետքա կոմպոզիտորների միությունով սահմանափակվի: Պետք է հաղթել նաև Արարատի քաղաքպետի ընտրություններում: Դա կարելի է անել քաղաքական ուժերի միավորմամբ, ինչի առաջին քայլն արդեն արված է /ՀԱԿ-ը հայտարարել է, որ կսատարի ԲՀԿ-ի թեկնածուին/: Պետք է կոմպոզիտորների միությունից սկսել, անցնել Արարատով և վերջում ամբողջ իշխանությունը փոխել: Դրա համար ուղղակի պետք էհամախմբում և ակտիվ աշխատանք: ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ դա կարող են անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել