Էս գործազրկության նպաստների վերացումը մի շատ կարևոր կողմ ունի. իշխանության գրեթե բոլոր խոսքաշեններն ու ալարկոտները սկսեցին խոսել, որ դա դարի քայլն է: Իրոք, որ լավ կողմ էլ ուներ, բոլորը միաբերան "պրիզնատ" եկան, որ դա գումար չէր, այլ՝ ողորմություն: Այլապես, մինչ այդ պնդում էին, թե իրենք շատ սոցիալական քաղաքականություն են իրականացնում, ու նպաստները տարեցտարի բարձրացնում են, և վատ գումար չի, կարելի է նույնիսկ յոլլա գնալ: Մարդը միշտ էլ գտնում է սեփական արարքները հիմարություն որակելու ամենակարճ ու հարմար ուղին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել