Այ ճիզվիտ Միշիկիո վերջի օրով եկել էս Ախալքալաք ինչ ես ջուր պղտորում ու ինչ էս քեզ վերագրում բաներ որոնց իրականացումը և կառուցումը ընդհանրապես կապ չունեցելի քո անձ հետ (Ջավախքի ավտոճանապարհների ասֆալտապատում, գազաֆիկացում և էլեկտրամատակարարում): 
1. Ջավախքի ասֆալտապատումը իրականացվել է Ամերիկայի կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» (MILLENNIUM) ծրագրի ֆինասավորմաբ, որի շրջանակներում բացի Վրաստանից ֆինանսավորվել են ևս 15 երկիր՝ Հայաստանը, Բենինը, Բոլիվիան, Քեյփ Վերդեն, Գանան, Հոնդուրասը, Լեսոտոն, Մադագասկարը, Մալին, Մոնղոլիան, Մոզամբիկը, Նիկարագուան, Սենեգալը, Շրի Լանկան և Վանուատուն: Ասել կուզի ով էլ լիներ այդ պահին Վրաստանի նախագահ (Սաակաշվիլի կամ Խդոյաշվիլի կամ Ալիլաշվիլի) այդ ծրագիրը պիտի իրականացվեր: 
2. Ջավախքի Էլեկտրամատակարարումը վերականգնվել էր դեռևս 2000-2002 թվականին Շեվարդնաձեի նախագահության տարիների վերջին՝ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ: 
3. Ջավախքի գազաֆիկացումը իրականացվել է «SJGC» LTD մասնավոր ընկերության միջոցով և անդիսանում էր ահռելի շահույթ ապահովող բիզնես ծրագիր, ինչը և ընդհանրապես կապ չուներ թե ով էր այդ պահին վրաստանի նախագահը: 
Ահա Միշիկոյի կողմից Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու բակում հնչեցրած բարբաջանքների իրական պատկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել