Ջինսե վերնաշապիկն ունիվերսալ իր է: Բազմաթիվ ոճաբաններ խորհուրդ են տալիս այն մտցնել կնոջ բազային զգեստապահարան: Եվ իսկապես` աշուն, ձմեռ, գարուն, ամառ և կրկին աշուն: Ջինսե վերնաշապիկն արդիական է տարվա ցանկացած եղանակի: Բացի այդ այն կարելի է կրել գրեթե ամեն հագուստի հետ: Իհարկե որոշակի կանոնների հետևելով:

☮✿★ BubbleGuumm ✝☯★☮ | via TumblrՀամարձակ, բայց ռիսկային համադրությունների շարքում է ջինսե տաբաթի և ջինսե վերնաշապիկի համադրությունը: Այն կարող են իրենց թույլ տալ միայն ոճի անթերի զգացումով մարդիկ:

Ջինսե վերնաշապիկը հիանալի է համադրվում ռոմանտիկ զգեստների հետ: Կոշիկից հիանալի կլինեն բալետկաները կամ բարձրակրունկ կոշիկները:  

Դասական համադրություն` լեգինսներ, սպիտակ վերնաշապիկ և ջինսե վերնաշապիկ: Որպես աքսեսուարներ հիանալի կլինեն ոճային վզնոցը կամ թևնոցը:

Երկար ջինսե վերնաշապիկի համար կարող է նեղ գոտի պետք լինել. այն կընդգծի իրանն ու կօգնի հմայիչ կերպար ստանալ:

Աշնանային հիանալի տարբերակ է դենիմի համադրությունը կաշվի և մորթու հետ. վերնաշապիկի հետ կսազի մորթե ժիլետը կամ կաշվե բաճկոնը:

Այս աշնանը արդիական են լայն ու ընդարձակ վերնաշապիկները, հատկապես տղամարդկանց համար նախատեսված ձևվածքով: Ավելի լավ է հրաժարվել տարբեր անցքերից և մաշվածությունից և ընտրել դասական գործվածքներ և գույներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել