Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

 8  Բիգֆութ  


Բիգֆութը` հայտնի նաև Սասքվոչ անունով, նկարագրվում է իբրև կապկանման մարդ, ով բնակվում է Բրիտանական Կոլումբիայի վայրի անտառներում: Տարիների ընթացքում Բիգֆութին բազմիցս տեսել ու լուսանկարել են, սակայն նրա գոյության մասին վկայող ոչ մի համոզիչ  ապացույց չկա:

Փորձագետների մեծ մասը Բիգֆութի առասպելը համարում են փչոցների և ժողովրդական բանահյուսության համադրություն, սակայն կան մի շարք հեղինակներ և գիտնականներ, ովքեր հավատում են, որ նրա մասին պատմությունները կարող են ճիշտ լինել:

Ըստ որոշ տվյյալների` Բիգֆութը Լոհ Նեսսի նման կարող է դինոզավրերի ժամանակներից գոյություն ունեցող ինչ-որ կենդանատեսակի, ասենք` վիթխարի կապիկի (Gigantopithecus blacki) հետնորդներից լինել: Բիգֆութի մասին ամենավաղ շրջանի հիշատակումներն արվել են դեռևս 1924 թ.-ին:

 9  Սեն-Ժերմենի կոմսը

Սեն-Ժերմենի կոմսը, ով ենթադրաբար մահացել է 1784 թ.-ի փետրվարի 27-ին, պալատական էր, գյուտարար, սիրողական մակարդակի գիտնական, դաշնակահար, կոմպոզիտոր և պարզապես արկածախնդիր ու խորհրդավոր գիտնական: Նա նաև որոշակի ընդունակություններ ուներ ալքիմիայի ասպարեզում:  Նա հայտնի էր «Հրաշագործ» մականունով: Նրա ծագումն անհայտ է: Նա անհետացավ առանց որևէ հետք թողնելու: Վերջին տարիներին մի քանի մարդ պնդել են, թե իրենք են Սեն-Ժերմենի կոմսը, սակայն ամենայն հավանականությամբ նրանք ինքնակոչներ են եղել:

 10  Վոյինչի ձեռագիրը


Վոյնիչի ձեռագիրը  անհայտ հեղինակի կողմից անծանոթ լեզվով միջնադարյան խորհրդավոր գիրք է։ Շուրջ մեկ դար շարունակ մարդիկ փորձել են վերծանել այդ լեզուն, սակայն ապարդյուն: Ձեռագրի պահպանված էջերը թերթելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այն դեղագիտական գիրք է, որտեղ շոշափվում են միջնադարյան բժշկության համար արդիական թեմաները:  Ձեռագրի ծագման և բովանդակության վերաբերյալ բազմաթիվ տեսություններ կան: Գրքի նկարազարդումներից դատելով՝ այն բաժանվում է 6 մասի՝ բուսական, աստղագիտական, կենսաբանական, տիեզերագիտական, դեղագործական մասեր և բաղադրատոմսեր:

 11  Արյունոտ Ջեք 


«Արյունոտ Ջեքը» մի սերիական մարդասպանի կեղծանունն է, ում ինքնությունն այդպես էլ չի հաջողվել ճշտել: Նա ակտիվ էր հատկապես Լոնդոնում 19-րդ դարի երկրորդ կեսին: Անունը հայտնի է դարձել մի նամակից, որ ուղարկվել է կենտրոնական տեղեկատվական գործակալությանը մի մարդու կողմից, ով ներկայանում էր իբրև մարդասպան: Նրա զոհերը կանայք էին, ովքեր գումար էին վաստակում մարմնավաճառությամբ: Սպանությունները կատարվում էին հրապարակային վայրերում արևածագի ժամանակ: Նա զոհի կոկորդը կտրում էր, որից հետո որոշ դեպքերում խեղում էր նրա մարմինը: Ըստ շրջանառվող խոսակցությունների` նա զոհերին նախ խեղդում էր, որպեսզի նրանք չաղմկեին, և որպեսզի արյունոտ տեսարաններ չլինեին հանցանքի վայրում: Նա հեռացրել էր երեք զոհերի ներքին օրգանները: Ուսումնասիրելով դիակները` որոշ մասնագետներ այն կարծիքին հանգեցին, որ Արյունոտ Ջեքը որոշակի անատոմիական կամ վիրաբուժական գիտելիքներ ուներ: Նրա հանցագործությունների հետ կապված շատ բաներ գաղտնիք են մնում մինչ օրս: Պարզ չէ ո՛չ հանցագործի ինքնությունը, ո՛չ նրա զոհերի ստույգ քանակը: Աղբյուրների մեծ մասում նշվում է, որ 1888 թ.-ի նոյեմբերից օգոստոս ընկած ամիսներին նա սպանել է հինգ մարմնավաճառի, սակայն ըստ այլ աղբյուրների` նրա զոհերի թիվը հասել է վեցի: Ինչ վերաբերում է կենտրոնական տեղեկատվական գործակալությանը ուղարկված նամակներին, վերջերս շրջանառվում է այն տեսակետը, որ այդ նամակները գրվել են ոչ թե մարդասպանի, այլ Թոմ Բուլինգ անունը կրող լրագրողի կողմից: Սակայն նամակներից մեկի հետ միասին մարդկային երիկամ էր ուղարկվել, ինչն էլ վկայում է այն մասին, որ գոնե այդ նամակի հեղինակը մարդասպանն էր: Թեպետ այդպես էլ չի հաջողվել պարզել Արյունոտ Ջեքի ինքնությունը, սակայն կան տարբեր կասկածյալներ: Տարբեր աղբյուրներ կասկածյալների շարքում նշում են Մայքլ Օստրոգի, Ջորջ Չափմանի, Թոմաս Քաթբրաշի, Էդվարդ VII-ի, մաթեմատիկոս և գրող Լյուիս Քերոլի, հանցագործ Ֆրեդերիկ Դիմինգի և բանաստեղծ Ֆրանսիս Թոմպսոնի անունները:

 12  Զոդիակ մարդասպանը

The Zodiac Killings

Այս տարօրինակ և տխրահռչակ սպանությունները բոլոր ժամանակների ամենամեծ գաղտնիքներից են: Զոդիակը սերիական մարդասպան է, ով 1960-ականներին գործում էր Հյուսիսային Կալիֆորնիայում: Նրա ինքնությունն անորոշ է: 1968-1969 թթ. նա սպանել է հինգ մարդու, որոնց ինքնությունը հաջողվել է պարզել: Նրան են վերագրվում նաև 16-29 տարեկան երեք կանանց սպանությունները, սակայն սա դեռևս չի հաստատվել ճշգրիտ փաստերով: Իր գործած երկրորդ սպանության ժամանակ Զոդիակ մարդասպանը կրակել է 2 մարդու, սակայն նրանցից մեկը կենդանի է մնացել՝ ստանալով գլխի և վզի վնասվածքներ: 40 րոպե անց ոստիկանությունը ստացել է անանուն հեռախոսազանգ, որով անհայտ անձն ասում էր, որ հենց ինքն է կրակել այդ մարդկանց վրա: Մեկ ամսվա ընթացքում մարդասպանը 3 նամակ է ուղարկել Կալիֆորնիայի թերթերի խմբագրություններ և պնդել, թե իբր այդ նամակներում ծածկագրված է իր իրական անունը: Թեպետ մոտ 2500 կասկածյալներ են հարցաքննվել ոստիկանության կողմից, այդպես էլ չի հաջողվել գտնել իրական մարդասպանին:

 13  Բաբուշկա Տիկինը

Ջոն Ֆ. Քենեդու 1963 թ.-ին տեղի ունեցած սպանության տեսանյութի ուսումնասիրման ժամանակ մի խորհրդավոր կին նշմարվեց տեսանյութում:  Կնոջն անվանել են Բաբուշկա տիկին իր կրած վզկապի պատճառով, որ հիմնականում ռուս տարեց կանայք և տատիկներն են կրում: Ըստ ականատեսների` նրա ձեռքին տեսախցիկ է եղել: Նրան կարելի է նաև տեսնել Քենեդու սպանության օրը դեպքի վայրում արված բազում լուսանկարներում: Անգամ գնդակահարությունից հետո, երբ մարդկանց մեծ մասը փախավ, նա շարունակեց մնալ այնտեղ և նկարահանել: Հետախուզությունների Դաշնային Բյուրոն հրապարակավ խնդրել է Բաբուշկա տիկնոջը ներկայանալ իրենց մոտ և իրենց հանձնել իր նկարահանած տեսանյութը, սակայն նա այդպես էլ չի ներկայացել: 1970 թ.-ին Բեվերլի Օլիվեր անունով մի կին  պնդում էր, թե ինքն է Բաբուշկա տիկինը, սակայն հետագայում պարզվեց, որ նա ինքնակոչի մեկն է: Մինչ օրս էլ չի հաջողվել պարզել, թե ով էր Բաբուշկա տիկինը:

 14  Մարֆայի լույսերը  


Մարֆայի լույսերն անբացատրելի լույսեր են (հայտնի իբրև ուրվականների լույսեր), որոնք հայտնվում են Տեխասի Մարֆա քաղաքի Միտչել Ֆլեթում:   

Այս լույսերի մասին առաջին տպագիր հիշատակությունը հայտնվել է 1957 թ.-ին, սակայն 1880 թ.-ին ծնված Ռոբերտ Ռիդ Էլիսոնը ավելի վաղ է հայտնել այդ լույսերի մասին իր ընտանիքի անդամներին, և սկսել են շրջանառվել դրանց մասին բանավոր վկայություններ: Ասում են, որ այդ լույսերը սպիտակ, դեղին, նարնջագույն և կարմիր երանգների են: Ըստ որոշ տվյալների` դրանք նաև կանաչ ու կապույտ երանգների են լինում: Դրանք սովորաբար շարժվում են տարբեր ուղղություններով մեծ արագությամբ: Այս լույսերի գոյությունը հավաստող մի շարք լուսանկարներ ու տեսանյութեր կան: Կասկածամիտները սովորաբար համարում են, որ լույսերը կապված են ամերիկյան 67 երթուղով անցնող երթևեկության հետ:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել