Քանզի այս աշխարհում միշտ էլ գոյություն ունեն քամին ու ջրի հոսանքները,ավազի գոյացումն էլ անխուսափելի է:Եվ այնքան ժամանակ,քանի դեռ փչելու են քամիները,հոսելու են գետերը ու իրենց ալիքներն են թավալելու ծովերը,երկրի ընդերքից դուրս կկորզվեն ավազի նորանոր զանգվածներ և կենդանի արարածի նման կսողան,կտարածվեն ամենուրեք: Ավազը հանգիստ չունի: Աննշմարելի,բայց համառորեն նա նվաճում և քայքայում է երկիրը:
  Միապաղաղ այս կյանքը նման էր քարացած մի պատկերի,որն ընդմիշտ տեղադրված է մարդու աչքի մեջ:
 Նրանք ուրիշներին պատմում են հույսերի մասին,բայց իրենք չեն համարձակվում հուսալ` նույնիսկ երազում:Նրանք իրենց զգում են անօգուտ տականք և կամ ընկնում են մազոխական մօակնության մեջ,կամ թե դառնում են մաքրամոլներ`ուրիշների նկատմամբ կասկածամտությամբ լցվելով ու նրանց մեղադրելով ինքնատիպության մոլուցքով տառապելու մեջ:Եվ այնքան կարոտ են գործողությունների ազատության,որ չեն կարողանում ատելությամբ չլցվել գործողությունների ազատության նկատմամբ:
  Եվ ավազուտում դու հայտնվել ես հենց այն պատճառով,որ ուժասպառ ես եղել թվացյալ ազատության ապարդյուն որոնումներից:
  Գունային այդ ներդաշնակությունը անհանգստություն ծնող ինչ-որ բան էր պարունակում...(Կոբո Աբե)


Ու նա կարդում էր <<Ավազուտների կինը>> ու ֆիլմային ճշգրտությամբ պատկերացնում ամենը,որովհետև  կարդալու ընթացքում աչքի պոչով հետևում էր,թե ինչպես է մոխրագույն ավազակույտը շարժում ձեռքը:Եթե մի քիչ համարձակություն ունենար`կպտտվեր ու կնայեր նրա տաք այտերին ,բայց չկարողացավ: Նա նույնքան մոխրագույն ու խորն էր որքան ավազը: Վախենում եմ,որ մի օր ավազի պես կհոսի ու կկորցնեմ ոգեշնչման աղբյուրս:
   Ամեն ինչ ցնդելու աստիճան ավազային էր ու մոխրագույն:  Գիտակցում էր,որ խրվում է մոխրագույնի ավազի մեջ`այն էլ ինչպես է խրվում,բայց չէր կարողանում կանգ առնել: Նա նույնքան մոխրագույն ու խորն էր,որքան ավազը:
  Ու նա զգում էր,թե ինչպես էր կաթով սուրճի գույն ունեցող վերարկուի տակ թաքնված մարմինը  փշաքաղվում . ավազի՞ց էր,թ՞ե մոխրագույնից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել