Բոլորին ա հայտնի, որ Հայաստանը ունի արտաքին երկու գլխավոր խնդիր. առաջինը` Արցախի հարցի վերջնական լուծումն ա, երկրորդը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: 

Որ այս երկու խնդիրները գերկենսական են` ոչ ոք չի ժխտում, բայց հարցը նրանում ա, թե ներկայումս հաստատված ռեժիմի պայմաններում արդյոք հնարավո՞ր ա այդ խնդիրներին հայանպաստ լուծում տալ... բնականաբար, ոչ, հնարավոր չի: Չեմ ասում` հնարավոր չի լուծել, ասում եմ` հնարավոր չի ՀԱՅԱՆՊԱՍՏ լուծել: Ուղղակի լուծել` հնարավոր ա, ու մենք տեսանք, թե ներկայիս իշխանությունները ինչ գնով էին պատրաստվում լուծել այդ խնդիրները: 

Հայ-թուրքական հանրաբերությունները կարգավորելու համար համաձայնեցին թուրքերի հետ համատեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որը պիտի քններ Ցեղասպանության եղելության հարցը: Հիմա էլ հայտարարում են, թե «թուրքերը պատրաստ չեն մեզ հետ հարաբերություններ կարգավորելու»: Էս առաջին խայտառակությունը: 

Արցախի խնդրի լուծման հարցում, քանի կար, մերժում էին ցանկացած փոխզիջում, իսկ հիմա օր ու գիշեր փոխզիջումից են խոսում: Ադրբեջանն էլ, քանի գնում, ավելի ու ավելի ա ախորժակը մեծացնում: 2011թ.-ին էլ, եռակողմ հանդիպումների ժամանակ, երբ արդեն որպես վերջնագիր պիտի ստորագրվեր «Մադրիդյան սկզբունքները», Ադրբեջանը դեմ ա արտայատվել որոշ սկզբունքների ու նորերն ա առաջ քաշել: Այսինքն` Ադրբեջանը դեմ ա արտահայտվել «ժողովուրդների ինքնորոշման» սկզբունքին, առաջարկելով այլ ձևակերպում տալ դրան: Այսինքն` Արցախի հարցի լուծումը իրենք տեսնում են բացառապես Ադրբեջանի «տարածքների ամբողջականության պահպանման» սահմաններում: Սա էլ երկրորդ դիվանագիտական խայտառակությունը:

Երկու խնդիրներն էլ մտել են փակուղի: Ու կարծել, թե ներկայիս ռեժիմը երբևէ կկարողանա ՀԱՅԱՆՊԱՍՏ եղանակով լուծել այս խնդիրները, կամ գոնե դուրս բերել փակուղուց. դա ընդամենը երազանք ա, ինքնախաբեություն, կամ անմտություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել