Zack Seckler’s-ի աշխատանքները համեմված են նուրբ հումորով, և դուք չեք կարող նայել այս նկարները առանց ժպիտի: Նա խաղում է մեր պատկերացումների հետ աշխարհի մասին, հաճախ յուրօրինակ ակցենտով, որոնք երբեմն սյուռեալ են թվում, բայց ամբողջովին իրական են: Նյու Յորքում բնակվող լուսանկարիչը պնդում է, որ մարդիկ նայում են կյանքին իրենց սեփական պրիզմայից: « Ես հաճույք եմ ստանում մարդկանց մեկ այլ պրիզմա տրամադրելուց, ես ստեղծում եմ կերպարներ, որոնք բորբեքում են մարդկանց երևակայությունը»: Սրանով նա փորձում է ընդլայնել յուրաքանչյուր մարդու աշխարհայածքը, թեկուզ մեկ րոպեով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել