2011-ի մարդահամարի տվյալներով` ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող հայերի թիվը մոտ 164 հազարով պակաս է իրենց առաքելական համարողների թվից: Առաքելական եկեղեցու հետևորդ են իրենց համարել 2 մլն, 797 հազար մարդ, Չեն համարել իրենց որեւէ կրոնի, եկեղեցու կամ ուղղության հետեւորդ 34 հազար մարդ, ավետարանական են` 29 հազար, կաթոլիկ` 14 հազար, եհովայի վկա` 8700, հեթանոսական` 5400, չպատասխանածները` 77 հազար են: Ընդհանուր առմամբ` Հայաստանի մոտ 3 մլն, 18 հազար մշտական բնակչությունից մոտ 221 հազարը առաքելական չի համարել իրեն: 
Եթե հաշվի առնենք, որ ազգային փոքրամասնություններից շատերն ունեն իրենց կրոնն ու առաքելական չեն, մնում է միայն 164 հազար հայ, որ իրեն առաքելական չի համարել: Իսկ եթե որոշ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ևս առաքելական են (չեմ կարծում թե տենց լինեն), ուրեմն` ոչ առաքելական հայերի թիվը մի փոքր ավելին է: 
Ես իհարկե գիտեմ` ինչ անորակ ձևով է անցել մարդահամարը` բոլոր առումներով, ու վստահ եմ, որ Հայաստանում առաքելական եկեղեցու էդքան հետևորդ չկա: Բայց մնանք պաշտոնականի սահմաններում: ՍՏԱՑՎՈՒՄ Է, ՈՐ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆՑ ՀԱՅ ՀԱՄԱՐՈՂ ԱՌՆՎԱԶՆ 164 ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՅ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ: 164 հազարը մշտական բնակչության 5.43%-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել