Ընկերուհիներիցս մեկը շատ ուժեղ սիրահարված էր ու մի օր ինձ ասեց` Ար գիտես ես իրան ինչքան եմ սիրում, որ ինքը դասախոսություն է գրում, այ իրա գրածն եմ անգամ սիրում: Այն ժամանակ ես դա չհասկացա, ես երևի նման զգացողություններ չէի ապրել, դրա համար էլ ինձ համար դա ֆանտաստիկայի ժանրից էր:
Անցան տարիներ, մի օր ամուսինս իրա խզբզիկ ձեռագրով ինչ որ բան էր գրում, ու ես վերհիշեցի ընկերուհուս ասածն ու զգացի, որ հենց այդ` գրածն անգամ սիրելու զգացողությունն է մեջս արթնացել: Ես երջանիկ եմ:
Շատ սխալ է, որ մարդիկ ասում են` սերը անբացատրելի զգացմունք է, ով է ասել, որ դա չի կարելի բացատրել… Հենց էլ կարելի է:
Սերը հենց այն ձեռագիրն անգամ սիրելն է, սերն այն է, որ դու մի բան մտածում ես, իսկ նա նույն պահին դա ասում է, սերն իրար հետ համահունչ լռելն է, սերը իրար համար արարելն ու նվիրվելն է, սերը այն է, որ ամուսնուդ ծխելուց քո սիրտը ցավում է, քանի որ գիտես իրեն վնաս է տալիս, սերը այն է, որ բոբիկ ման ես գալիս սառը հատակի վրա, իսկ ամուսինդ ջղայանանում է, քանի որ հոգ է տանում առողջությանդ համար, սերը այն է, որ հիվանդ ես, իսկ ինքը քո համար եսիմ որտեղից հայկական ծիրան է առնում բերում, սերն այն է, որ նա գալիս է տուն ընկերների հետ ուրախ ժամանակ անց կացնելուց հետո, դու չես եղել իրա հետ, բայց դու էլ ես շատ ուրախ, որ ինքը ուրախ է:

Սերն այն է, որ հեռուստատեսությամբ հնչող ամենահիմար երգի տակ անգամ ձեր տանգոն չքնաղ է, սերը այն է, որ նրա ճամփորդական ճամպրուկի մեջ ամեն շորի արանքում թղթիկներ ես դնում` ես քեզ սիրում եմ ստորգարությամբ, սերն այն է, որ ամեն մի ճամփորդությունից նա վերադառնում է քեզ համար մի նոր նվերով, թեկուզ փոքր, բայց էականը չափսը չի, այլ ուշադրությունը, սերն այն է, որ երբ քո մաման հիվանդ է, ինքը քեզնից շատ է հարցնում` մամայիդ զնագեցիր, հիմա ոնց է, սերն այն է, որ յուրաքանչյուր ուրբաթ երեկո տոն է ձեզ համար, քանի որ երեք օր միասին անցկացնելու հնարավորություն է տրվում, սերն այն է, որ քո բաղաձայն հնարավորություններով էքսպրոմտ մի երգ ես հորինում, որի բառերի 90 տոկոսը նրա անունն է:

 

 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել