«Ազգ»-ը գրում է.

ԵԱՀԿ թիմը հոկտեմբերի 17-ին ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի գլխավորությամբ դիտարկման էմասնակցել շփման գծի հարավային հատվածում, երբ ադրբեջանական կողմից հնչել էին կրակոցներ: Այս խնդրին ԵԱՀԿ-ը անդրադարձել է առանջին հայտարարությամբ, որում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նշում են, թե «անհնար էեղել ճշտել, թե որտեղից են եղել կրակոցները»:

Անվտանգության ու ապահովությաննկատառումներից ելնելով` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը դադարեցրել էմոնիտորինգը: Միեւնույն ժամանակ, հայտարարությամբ նշվում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղյակ են, որ մոնիտորինգում ներգրավվածները բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցադրում: «Կարծում ենք, որ այդ բացառություն հանդիսացող եւ ափսոսալի միջադեպը խարխլում էայդ մասնագետների, անձնական ներկայացուցչի ու նրա թիմի աշխատանքը, ինչպես նաեւ հակասում 1994-ի մայիսի զինադադարի պայմանագրին», ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրվածհայտարարությամբ:ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել համապատասխան մարմիններինՙ հետաքննելմիջադեպը «մանրամասնորեն եւ անկողմնակալ»:Այս ամենի համատեքստում նախ պետք է ափսոսանք հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցայսօր այնպիսիմասնագետների է ուղարկում շփման գծի դիտարկման, որոնք չեն էլ կարողանում որոշել, թե որտեղից ենիրենց վրա կրակոցներ հնչում: Մյուս կողմից, պետք է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի թղթաբանությամբզբաղվողներին գոնե հիշեցնել, որ քանիցս հենց Ադրբեջանն է, որ թույլ չի տվել դիտարկումների ժամանակ մոտենալ շփման գծին, իսկ միջադեպերի հետաքննության հարցն էլ առ այսօր առկախված է նույն ադրբեջանական մոտեցման պատճառով:Որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է հավասարության նշան դնել կողմերի միջեւ, բնավ նորություն չէ, սակայն երբ ակնհայտ հանգամանքները մեկնաբանվում են այնպես, կարծես թե ինչ-որ բան հնարավոր չի եղել` միայն կարող է նշանակել թողտվություն, ամենաթողություն առանց այդ էլ սադրանքների հարցում տարբեր քայլեր հեղինակելու պակաս չունեցող Ադրբեջանի համար:

Մանրամասները` «Ազգ»-ի ասյօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել