Ասում են «գենդերային հավասարություն», ոչ թե «սեռերի հավասարություն», որովհետև սեռը զուտ կեսաբանական է ու զուտ կենսաբանորեն տղամարդը չի կարող կնոջը հավասար լինել:Պետք է տերմին, որը որ կշեշտեր ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ ու ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ (ոչ թե անկողնում) կնոջ ու տղամարդու հավասարությունը, դրա համար հորինեցին «գենդեր» տերմինը:

Ինչպես անկողնում, այնպես էլ սոցիալական կյանքում կնոջ դերը ֆիքսված էր (թեև ոչ այնքան հստակ, որքան անկողնում է)` երեխաներին դաստիարակել, լվացք անել, արդուկել, ճաշ սարքել, ավտո չքշել և այլն: Բայց նախ և առաջ տեխնիկական զարգացման շնորհիվ 20-րդ դարի երկրորդ կեսից կանայք ավելի շատ սկսեցին անել այն բաները սոցիալական կյանքում (աշխատանք, ավտո քշել և այլն), որը որ ընկալվում էր որպես տղամարդուն հարիր վարքագիծ: Եվ հակառակը` տղամարդը կարող էր գործազուրկ դառնալ ու երեխաների շորերը լվանար, երբ կինը հաջող կարիերա էր անում:

Այսինքն` սոցիալական կյանքում դերափոխություն է լինում` շատ կանայք տղամարդու (նախկին ընկալմամբ) վարքագիծ են ցուցաբերում (ավելի բարձր աշխատավարձ ստանալ, ավտո քշել և այլն), երբ որ նրանց ամուսինները կնոջ վարքագիծ են ցուցաբերում (երեխաներ խնամել...):Ուստի գենդերային հավասարությունը վերաբերեց նաև տղամարդկանց: Իմաստն այն էր, որ, օրինակ` կնոջից քիչ աշխատավարձ ստացող, երեխաներին խնամող տղամարդը իրեն վատ չզգա հասարակությունում: Գենդերը կարող է փոխվել ժամանակի ընթացքում, այսինքն` տղամարդը կարող է գործազուրկ դառնալ մի քանի տարով ու ստիպված տանը մնալ երեխաներին խնամել, երբ գինը հաջող կարիերա է անում: Կամ` կինը գործուղման է, տղամարդը ինքն է իրեն հաց դնում, երեխեքի շորերը փոխում և այլն. հենց կինը գործուղումից գա, որպես գենդեր ինքը էլի կդառնա տղամարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել