<<Բնությունը թույնով է օժտել նրանց, ովքեր սողում են: Ուժեղներին այն պետք չէ>> Ա. Միցկևիչ
<<Ոչինչ մի սկսեք զայրույթի պահին. հիմար է նա, ով փոթորկի ժամանակ նավ է նստում>>: 
Գերմանացի գրող Ի. Հաուգը
Այսօր գրելու եմ հույզերի մասին: Զայրույթի պահերին ինքներս գիտենք, որ երբեմն այնքան դժվար է լինում պահպանել ինքնատիրապետումը... Թերևս նախանձելի են նման մարդիկ, ում մոտ հաջողվում է... Սակայն...արդեն խոսել ենք և դեռ առիթներ կունենանք խոսելու այն մասին, թե ինչպիսի հետևանքներ կարող է թողնել զսպված հույզերի էներգիան, բոլոր դեպքերում անհրաժեշտ է դրանք լիցքաթափել, սակայն ինչպես, ինչ ձևերով: Խնդրեմ, համեցեք կարդալու հատուկ ձեզ համար ընտրածս նյութը` բժիշկ, հույզերի օրենքների լավ գիտակ Ս.Հ. Հայրապետովի ուսուցանող, բուժող և ազնվացնող տեղին բացատրություններով (զարմանում եմ, թե ինչպես է պատահել, որ մինչ այսօր ինտերնետում իրենց արժանվույն տեղը չեն գտել նրա բովանդակալից պարզաբանումները, որոնց ես հաճախ սիրում եմ անդրադառնալ...):
 
Դատապարտության և խղճահարության է արժանի այն մարդը, ով դուրս է գալիս ինքն իրենից, դոփում ոտքերով, կորցնում մարդկային կերպարանքը: Զայրույթի նոպայի ժամանակ գիտակցությունը, որպես կանոն, <<անջատվում է>>, և սկսում են իշխել կրքերը: 
Գերմանական հին բանակում,- գրում է Դեյլ Կարենգին,- զինվորն իրավունք չուներ անմիջապես բողոք ներկայացնելու որևէ մեկի վրա, որը սխալ էր թույլ տվել: Նա պետք է սպասեր մինչև առավոտ, որպեսզի զայրույթը անցներ: Եթե նա բողոքը ներկայացնում էր անմիջապես, նրան պատժում էին: 


Երբեմն ավելի լավ է ծանր հույզերը լիցքաթափել արցունքներով (արցունքների ֆիզիոլոգիական նշանակության և օգտակարության մասին կարդա ԱՅՍՏԵՂ), քան հայհոյանքով կամ ծեծով:
Հիշենք Չեխովյան մի հերոսի: Հայրը կանչում է տղային. <<Սերյոժա, արի ես քեզ քոթակեմ, որ երեկ կոտրել ես պատուհանը>>: Երեկ հայրը լավ տրամադրություն ուներ, նա ամեն ինչ գիտեր, ներեց, բայց այսօր թղթախաղի մեջ տարվել է, տրամադրությունը փչացել է, և նա որոշել է քոթակել որդուն, որպեսզի լիցքաթափի իր հույզերը: Իհարկե, վայել չէ մարդուն լիցքաթափել իր տխմար հույզերը` նրանցով <<լիցքավորելով>> ուրիշներին,- դա նույն սադիզմն է:
Հետաքրքիր է, որ Ճապոնիայում <<Մացուսիտա-էլեկտրիկ>> ֆիրման և <<Արդյունաբերության արդյունավետության բարձրացման ընկերությունը>> բացասական էմոցիաները լիցքաթափելու համար գրգռված մարդուն առաջարկում է փայտով ծեծել իր թշնամու խրտվիլակին: Ճապոնացի մասնագետները հաստատել են, որաշխատանքի արտադրողականության վրա շատ մեծ ազդեցություն է ունենում բանվորի տրամադրությունը: Եթե արտադրամասի պետը չի ժպտում, նրան սպառնում է պաշտոնաթողություն` նա պետք է ամեն ինչ անի, որպեսզի բանվորը աշխատի լավ տրամադրությամբ և հետևաբար ավելի շատ շահույթ տա: (Նորից համոզվում ենք` խելացի են ճապոնացիների "օրենքները")
Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել