Բոլշեւիկները եկան իշխանության, որովհետեւ էնքան արտառոց էին, որ ոչ ոք լրջորեն չէր պատկերացնում` իրանք կգան իշխանության: Հիտլերի «Մայն կամպֆում» պաթոլոգիան ակնհայտ ա, բայց դա չխանգարեց, երեւի թե նույնիսկ օգնեց, որ Հիտլերը ընտրություններում արագ հաղթի, Գերմանիան իրա բուռը հավաքի ու աշխարհը տակնուվրա անի: Զորի Բալայանի պաթոլոգիան նույն շարքի մեջ դնելը հաստատ կհամարեք չափազանցություն, բայց կարդացեք խնդրում եմ Զորիի նամակում տեղ գտած էս նախադասությունը հայերիս` Ռուսաստանի հանդեպ անպատասխան սիրո մասին. «Եվ միաժամանակ միշտ հիշենք, որ բարեկամության մեջ ամենակարեւորը, ամենաազնիվը, ամենաարժեքավորը սիրելն է, քան սիրված լինելը»: Դուք կասեք` Զորին մառազմատիկ ա: բայց եթե Զորին մառազմատիկ ա, ինչո՞ւ են իրան գովերգողներ գտնվում: Սե՞րժն ա էդ նամակը թելադրել: Ես վախենում եմ: Ռուսնե՞րն են էդ նամակը թելադրել: Ես ավելի եմ վախենում: Իրավիճակներ կան, երբ որ վախենալն ավելի ճիշտ ա, քան չվախենալը (նայել ստատուսի սկիզբը): Իհարկե եթե վախը կաթվածահար չի անում քեզ, այլ մղում ա գործողության

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել