«Ազգ»-ը գրում է.

Առողջապահության նախարարությանգլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը երեկասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Մալայանիանվան ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայիբաժանմունքում արդեն կիրառվում է ամերիկյան Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը, որի միջոցովհնարավոր է կանխել գլաուկոմայի առաջխաղացումը:«Գլաուկոս» կորպորացիայի մշակած այս սարքընվազեցնում է ներակնային ճնշումը: Գլաուկոմահիվանդության ժամանակ տուժում է տեսողականնյարդը հենց ներակնային ճնշման տատանումներիհետեւանքով:

Ալեքսանդր Մալայանն ասում է, որ սխալ է տպավորությունը, թե գլաուկոման անբուժելի հիվանդությունէ: Գլաուկոման հանգեցնում է կուրության այն ժամանակ, երբ ժամանակին չի բուժվում: ԱլեքսանդրՄալայանը դիմել է առողջապահության նախարարություն, որպեսզի ակնաբուժական կենտրոններիընդգրկմամբ իրականացվեն աշխատանքներ բնակչության մեջ գլաուկոմայի վաղ հայտնաբերմանուղղությամբ:

Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար ԼիլիթՈսկանյանը, որն էլ հենց տեղադրում է Այ-Ստենտ իմպլանտը, նշեց, որ գլաուկոմայի վաղ հայտնաբերմանժամանակ սարքի տեղադրումը համարվում է իդեալական միջոց: Իսկ տեղադրումը կատարվում էառավելագույնը 3 րոպեում:

Լիլիթ Ոսկանյանի գնահատմամբ` այս սարքը գլաուկոմայի բուժման առաջին ու ապահով մեթոդը լինելուցբացի` կարող է մեր երկիրը որպես մոդել ու գերացանզության կենտրոն ներկայացնել ամբողջ աշխարհում:

Հայաստանում շուրջ 2300 հիվանդի արդեն տեղադրվել է Այ-Ստենտ: Սարքը հիվանդների համարանվճար է, հիվանդները վճարում են միայն գլաուկոմայի վիրահատության գումարը:

Այ-Ստենտի գյուտի հեղինակը Հայկական ակնաբուժության նախագծի տնօրենների խորհրդի անդամ,Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, բժիշկ Ռիչարդ Հիլն է: Նա շատ անգամ է եղել Հայաստանումու այստեղ կատարել վիրահատություններ:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել