A1plus.am-ը գրում է.

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը չի պատրաստվում ազատման դիմում գրել։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ պարոն Ծատուրյանին աշխատանքից հեռացնում են օրերս տված հարցազրույցի համար, որտեղ քննադատել է իշխանություններին և նրանց գործողությունները։

«Նոր մտա նախարարի մոտ, ժամ էր նշանակել հանդիպման, բայց ասաց, որ չի ընդունելու։ Ես չեմ էլ պատրաստվում դուրս գալ թատրոնից, որովհետև էնտեղ ամբողջ մի կոլեկտիվ ինձ է սպասում։ Թատրոնը ես իսկապես բարձրացրել եմ լավ մակարդակի»-նշեց Նիկոլայ Ծատուրյանը։

Նիկոլայ Ծատուրյանն ասաց, որ ինքը հույս ուներ, թե Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իրեն կանչել է՝ «Մոնթե» ներկայացման մասին խոսելու։

«Ինձ զանգել էր քարտուղարուհին, ասել, որ այսօր ժամը 16-ին մշակույթի նախարարը ցանկանում է հանդիպել։ Ես եկա ու ինձ ասացին, որ չի ուզում ընդունել։ Էդ էլ արդեն իր գործն է»։

Ըստ ilur.am-ի՝ Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության եթերով օրերս եթեր հեռարձակված` Նիկոլայ Ծատուրյանի հարցազրույցը զայրացրել է Կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ Ծատուրյանը սուր քննադատության է ենթարկել իշխանություններին և, մասնավորաբար, կաթողիկոսին՝ նրան համարելով սատանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել