1. Հայաստանը ամբողջ խաղի ընթացքում հաշվի մեջ կամ առաջատար էր, կամ հավասար է, բայց ոչ մի անգամ չզիջեց: Թույլ տվեք ասել, որ դա մեծ ձեռքբերում է, քանի որ Իտալիայի հետ հավասարը հավասարին խաղալը շատ բարդ գործ է: Իտալիան իրոք հզոր հավաքական է:
2. Մեր մի քանի հարյուր հայերը ավելի բարձր էին Հայաստան գոռում քան բազմահազար իտալացիները:
3. Թեև մենք դուրս մնացինք աշխարհի առաջնությունից, բայց հատկապես այս վերջին խաղը և ընդհանրապես մեր բոլոր հաղթանակները մեզ մեծ ուժ կտան, որ հետագա առաջնություններում լավ խաղ ցուցադրենք, քանի որ դրա հնարավորությունը ունենք:
4. Հայաստանը հզոր պաշտպանների կարիք ունի, քանի որ երեկ Ռոման Բերեզովսկին էր իրականացնում և պաշտպանությունը, և դարպասապահի պարտականությունները:
5. Հայաստանը շատ ավելի հզոր է հակագրոհների, անկյունայինների և տուգանային հարվածների ժամանակ:
6. Հայ երկրպագուն այլևս առաջվանը չէ: Մենք ունենք այն, ինչ պետք է մեր տղաներին, որ վստահ խաղան. հզոր աջակցություն և ակտիվ հանդիսատես:
7. Իտալիայում Հայաստանի հիմնը շատ վատ նվագեցին: Կարծում ՀՖՖ-ն պետք է միջոցներ ձեռնարկի, որ արտագնա խաղերի Հայաստանի հետ գնա մեր նվագախմբերից մեկը, որպեսզի կարողանան լավ նվագել Հայաստանի հիմնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել