Ինչո՞ւ չեմ զգում, որ այսօր Երեւանի տոնն է, մի՞թէ անտարբեր եւ անսիրտ մարդ եմ, մի՞թէ այստեղ չեմ ծնուել եւ մեծացել: Իսկ մի՞գուցէ քաղաքը մերը չէ, մի՞գուցէ այն անցել է օտարների ձեռքը եւ այդ օտարներն էլ օտարել են քաղաքը մեզանից, քանդելով յուշերը, վերացնելով հետքերը կամ որ ավելի սարսափելի եւ ավելի իրատեսական է քարացրել են մարդկանց սրտերը, որ սիրտ չունենան ոչինչ անելու... 

Ինչպէ՞ս մարդ իրեն խաբի եւ ինչքա՞ն կեղծ ուրախանա, սրտում ցաւ ունենալով, ինչպէ՞ս ծնողը իր երեխաներին տանի քաղաք՝ տարբեր զբոսայգիներ, երբ գրպանում գրեթէ գումար չունի, իսկ եղածն էլ վաղուա ապրուստի համար է, ինչպէ՞ս կամ ինչո՞վ ծերունին ուրախանա, երբ նրա մեկ ամսվա թոշակը ընդամէնը 10 օր է բաւականացնում, ինչպէ՞ս երիտասարդը հրաւիրի իր ընկերուհուն ման գալու եւ ինչքա՞ն պետք է թաքցնի, որ գրպանի գումարը չի բաւականացնում աւելի հաճախ տեղ հրաւիրելու համար... 

Պարզ չէ թե ում համար է նախատեսուած այս տոնը, երբ քաղաքը դատարկվում է հետզհետէ եւ չգիտես թե ովքե՞ր են զբաղեցնում նրանց տեղերը, երբ բնակչութեան 70%-ը գործազուրկ է, մոտ 30%-ը ծայրահեղ աղքատ եւ այլն եւ այլն... 

Լաւ ինչքա՞ն պետք է մէզ խաբենք, թե ամէն ինչ այդքան էլ վատ չէ, լաւ ինչքա՞ն պետք է տներում նստած բազկաթոռ վարենք, դեռ ինչքա՞ն ժամանակ պետք է գլուխներս աւազի մեջ պահենք, ինչքա՞ն...

ՔԱՐԵՐ, ԴՈՒՔ ԽՈՍԵՔ
Հագուստս հանում են, կասեն՝ համբերի,
Ճրագս մարում են, կասեն՝ համբերի,
Օջախս քանդում են, կասեն՝ համբերի,.
Մինչև ե՞րբ համբերեմ, մինչև ե՞րբ, ասեք,
Մարդիկ լեզու չունեն, քարե՛ր, դուք խոսեք։

Որդիքս փոքրիկ են, հաց են պահանջում,
Գիշեր-ցերեկ կուլան՝ հոգիս են տանջում,
Ինձ կասեն՝ պառավ ես, հերթից են ջնջում...
Մինչև ե՞րբ համբերեմ, մինչև ե՞րբ, ասեք,
Մարդիկ լեզու չունեն, քարե՛ր, դուք խոսեք։

Արդար ու մեղավոր ջոկել չեմ կարող,
Ամենքը դարձել են օրենք հնարող,
Ինձի հագուցել են ջուխտմ տուլ չարոխ.
Դարձյալ ե՞ս համբերեմ... մինչև ե՞րբ, ասեք,
Մեր լեզուն կտրած է, քարե՛ր, դուք խոսեք։

Գուսան Շերամ, 1903թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել