[n588004514_1980389_1607[3].jpg]

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության բաց նամակը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին 

Վեհափառ Տեր, մեծ էր մեր զարմանքը, երբ սփյուռքահայ ուսանողների մի խումբ Մայր Աթոռի թանգարան ուղեկցելիս ականատես եղանք մի գնացուցանակի, որտեղ հայաստանցի այցելուների համար սահմանված էր 500 դրամ, իսկ սփյուռքահայերի՝ 1500: Մեր հարցադրմանն ի պատասխան, Մայր Աթոռի թանգարանի պատասխանատուներից մեկը պատճառաբանեց, թե սփյուռքահայերն այլ երկրի քաղաքացիներ են:

 Վեհափառ Տեր, Հայրենիք-Սփյուռք միասնությանն ուղղված Ձեր ջանքներն արժանավույնս և որդիական ուրախությամբ գնահատելով՝ հայտնում ենք մեր տարակուսանքն առկա հոռի երևույթի հանդեպ, քանզի հայաստանցի և սփյուռքահայի  միջև տարանջատումը պատիվ չէ մասնավոր հաստատությանն անգամ, ուր մնաց Հայի հավաքական կերպարի և ազգի հոգևոր միասնության խորհրդանիշ ու Կենտրոն Մայր Աթոռի համար:

Մեր խնդրանքն ենք ուղղում Ձեզ՝ հորդորելով վերացնել այս թեկուզ և աննշան, սակայն ամոթաբեր փաստը:

Որդիական խնորահությամբ մատչիմք ի համբոյր Ձերդ օծեալ Սուրբ աջոյն

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության  «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության մամլո դիվան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել