Քաղաքապետարանի չինովնիկները լրիվ են իրենց կորցրել ու բացահատորեն լկտիաբար են իրենց պահում: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը այսօր մի շարք վիրավորական արտահայտություններ է իրեն թույլ տվել այն մարդկանց հասցեին, ով քննադատում է Էրեբունի-Երևան միջոցառումների համար 200 միլլիոն դրամ ծախսելու հարցը: Էս ստրուկը մասնավորապես ասել ա.

«Ու եթե ինչ-որ մի քանի «ուռոդ», որոնք ուղղակի չարացած տականքներ են, բառիս ամենաուղիղ իմաստով, եթե իրենք անգամ հասկանալով են դա անում, շատ ավելի վատ, բառացի այդ մարդը (նկատի ունի քաղաքապետ տեղակալ Արամ Սուքիասյանին-խմբ.) բացատրել է, եթե իրենք չեն հասկանում, ես իրենց ասելու բան ուղղակի չունեմ»:

«Ինչ-որ տականք, տականքների մի խումբ ասում է տրանսպորտի սուբսիդավորում չեք իրականացնում, ասում եք՝ գումար չկա, բայց 200 միլիոն դրամ եք տալիս, տրանսպորտը սուբսիդավորելու համար առնվազն անհրաժեշտ է մինչեւ տասը միլիարդ գումար:»

«Եթե մարդը առնվազն ինքն իրեն հարգի, ինքը չի փորձի կեղտ փնտրել, լավ բանի վրա չի կարելի կեղտ ման գալ, այլ բան է, որ եթե սրտացավ ես, ինչ-որ բան նկատում են, կարելի է շատ կոռեկտ, նորմալ ձեւով ասել՝ ժողովուրդ կարելի էր այդպես անել, բայց մենակ դնել եւ ասել, որ սա վատ է, սա վատ է, սա վատ է եւ դիմացը չառաջարկելով ոչինչ, այդպես որեւէ հարց չի լուծվում»:

Ուրեմն, խոսքս ուղղում եմ էս տհասին նախ. ուռոդն էլ ես դու, տականքն էլ ես դու, դու ո՞վ ես, այ մանր ստրուկ, որ մարդկանց հասցեին նման արտահայտություններ քեզ թույլ տաս: 

Իրա շեֆն էլ պետք ա հասկանա, որ էս ոչուփուջը արդեն երկրորդ անգամ ա իրա նման կարգի արտահայտություններով խփում է հենց Քաղաքապետարանի ու քաղաքապետռի վարկանիշին, որոնք առեանց այն էլ մի երևելի բարձրունքներում չեն: Եթե դեռ ադեկվատություն մնացել ա քաղաքապետի մոտ, ապա պետք է այս լկտիի վզակոթին մի հատ տա ու վտարի քաղաքապետարանից, թե չէ դարձրել են բազառնի կնանիքի ու բեսեդկեքում պպզողների հավաքատեղի, ինչ բաշիբոզուկի ասես պաշտոններ են շռայլել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել