Bitch, please.Գեղեցիկ ընկեր ունենալը հպարտության, բայց և միաժամանակ անհանգստության պատճառ է: Ի՞նչ է քեզ սպասվում, երբ ընկերդ գեղեցիկ արտաքին ունի...

1. Բոլորն անընդհատ ասելու են, թե որքան է բախտդ բերել

Եվ բնավ էլ ոչ բարյացկամ տոնով: Սկզբից կհասկանաս, որ փողոցում մարդիկ զարմանում են. «Ի՞նչ է այս մաչոն անում այս կոկորդիլոսի կողքին»: Հետո աշխատակիցդ կասի. «Ընկերոջդ ֆեյսբուքով տեսել եմ, ինչ էլ սիրուն է», և կհասկանաս, որ քեզնից բացատրություն են պահանջում, թե ինչպես ես կարողացել հասնել նման տղամարդու: Եվ վերջում չի դիմանա անգամ մտերիմ ընկերուհիդ. «Ինչու՞ ես ավել կոնֆետ վերցնում, հիմա պետք է հետևես կազմվածքիդ, որ համապատասխանես կողքիդ տղամարդուն»:

Նախապես հաշտվիր այն մտքի հետ, որ ոչ ոք չի մտածելու, որ դուք հանդիպում եք, որովհետև ձեզ հետաքրքիր է միասին, որ միմյանց լավ եք հասկանում: Նրանք չեն հասկանա, որ գեղեցկությունը պարզապես տորթի վրայի ելակն է, և ավելի կարևոր են խելացիությունը, հմայքն ու աշխարհայացքների նմանությունը: Մարդկանց կարծիքով գեղեցիկ տղան քեզ հսկայական լավություն է անում, որ կողքիդ է, իսկ դու ավելի լավ է գնահատես իր հետ անցկացրած պահերը, քանի որ շուտով նա հասկանալու է, որ արժանի է իրեն համապատասխան գեղեցկուհու և լքելու է քեզ:

BarbieDoll | via Tumblr2. Գեղեցիկ տղան հանրային մարդ է` ուզի, թե ոչ

Երբեք և ոչ մի տեղ դուք չեք խուսափի մարդկանց ուշադրությունից: Իհարկե ցանկացած խնջույքի, սրճարանում, ավտոբուսում և փողոցում աղջիկներն ուշադրությամբ կպատեն սիրելիիդ և հաճախ կօգտագործեն քեզ, որպեսզի ընկերոջդ մոտ լինեն:

Քո անձը նույնպես հետաքրքրության օբյեկտ կդառնա: Դու կհասկանաս, որ շատ մարդիկ, ովքեր նախկինում քեզ ուշադրություն չէին դարձնում, միանգամից կցանկանան մտերմանալ քեզ հետ: Դա իհարկե լավ է, եթե նրանք դա չանեն միայն որպեսզի պարզեն, թե ինչ կախարդանքով ես կախարդել ու հմայել ընկերոջդ:

3. Դու ստիպված կլինես հասկանալ, որ արտաքինն ամենակարևորը չէ

Իհարկե դժվար է դիմակայել իսկապես գեղեցիկ տղամարդու հմայքին: Եվ հնարավոր է հայտնվես նրա կողքին` աչք փակելով մյուս բաների վրա: Երբեմն տարվելով մարդու արտաքին գեղեցկությամբ, մոռանում ենք, որ գեղեցկությունից կարևոր բաներ կան, որոնք կարևոր են հարաբերություններում: Միշտ հիշիր, որ գեղեցիկ տղամարդը դեռ աստված չէ:

Նա նույնպես թերություններ ու վատ սովորություններ ունի, նա նույնպես կարող է տրամադրություն չունենալ, կարող է հիվանդանալ, զայրանալ, ձանձրանալ: Նրա հետ հարաբերություն սկսելիս հիշիր, որ նա էլ կենդանի մարդ է, այլ ոչ ամսագրից իջած նկար:

Եվ վերջում` քեզ համբերություն :)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել