Ladynews.am-ը գրում է.

Ամերիկացի դերասանուհի Եվա Մենդեսը ծնվել է 1974թ-ին Մայամիում` Ֆլորիդա նահանգում`կուբացի ներգաղթյալների ընտանիքում: Սակայն ապրել և մեծացել է Լոս Անջելեսում:

Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել ինստիտուտ` դիզայների մասնագիտություն ստանալու համար: Բայց շուտով ուսումը կիսատ է թողնում. նրա համար այլ ճանապարհ էր նախատեսված:

Ամեն ինչ սկսվեց գովազդային հոլովակներում, ինչպես նաև «Hole In My Soul» տեսահոլովակում նկարվելուց հետո: Այդ ամենին էլ հաջորդեցին հեռուստասերիալներում նկարահանումները: Ճիշտ է` սերիալներում Եվան հանդես էր գալիս էպիզոդիկ դերերում, բայց դա չէր խանգարում, որ ապագա դերասանուհին ցույց տար, թե ինչի է ընդունակ:

600x580

Եվայի դերասանական կյանքում կտրուկ շրջադարձ եղավ «Մարզման օր» ֆիլմում նկարահանվելուց հետո: Ֆիլմը մեծ հաջողություն գրանցեց` արժանանալով մի քանի մրցանակների, ինչպես նաև քննադատների «տաք» վերաբերմունքին: Դերը, որ ֆիլմում Եվան մարմնավորեց, ևս արժանացավ հիացմունքի ու գովեստի խոսքերի, չնայած ինքը` դերասանուհին խոստովանել է. «Այդ ֆիլմի նկարահանումներից հետո ինձ մոտ ամեն ինչին վերջ տալու ցանկություն առաջացավ, ինձ ոչինչ չէր ոգեշնչում, սակայն, ամեն ինչ փոխվեց, երբ հանդիպեցի Վաշինգթոն Դենզելի հետ ու միասին սկսեցինք աշխատել: Դրա համար եմ զբաղվում դերասանությամբ` ինձ դուր է գալիս դերասանների միջև եղած կապը»:

600x580

Պատասխանատվությունը դեպի դերասանի մասնագիտությունն ավելի մեծացավ, երբ Եվան ևս մեկ, ոչ պակաս հաջողված ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացավ: Խոսքը «Ամեն ինչ Բենջամինի մասին» ֆիլմի մասինն է, որտեղ մարմնավորեց Մայք Էպսայի ընկերուհու դերը. «Եվան «բացվեց» որպես իրապես տաղանդավոր ու գրավիչ ամերիկյան դերասանուհի»,- ֆիլմից հետո փաստում էին կինոգետները: Հենց այդ ժամանակ էլ հայտնվեցին Եվայի մի խումբ երկրպագուներ, ովքեր հավատում էին, որ մի օր նա կդառնա համաշխարհային ճանաչում ունեցող դերասանուհի:

600x580

Եվան այդպիսի հնարավորություն ստացավ 2003թ-ին` պայմանագիր ստորագրելով և տարվա ամենասպասված ֆիլմի`«Կրկնակի ֆորսաժ»-ի նկարահանումներին մասնակցելու հնարավորություն ստանալով, որտեղ խաղաց հիմնական կազմում` ՊոլՈւոքերի հետ միասին: Այս ֆիլմը Եվային հնարավորություն տվեց լիարժեք ինքնադրսևորվելու որպես դերասանուհի: Վերջինս այդ «քննությունը» գերազանց հանձնեց: Շուտով դերասանուհին դարձավ հանրաճանաչ, նրա անունը հնչում էր կինոսեր ողջ հասարակության շուրթերից: Այս ֆիլմից և ևս երեք շատ հաջողված ֆիլմերից հետո, կարելի էր միանշանակ ասել` Եվան հոլիվուդյան դերասաններից ամենապահանջվածներից մեկն է:

600x580

Գրանցված հաջողություններից հետո Եվան սկսեց իրար հետևից շատ լուրջ առաջարկներ ստանալ` ուժեղ դերասանական կազմի հետ միասին նկարահանվելու տարբեր ֆիլմերում: Դերասանուհին աշխատում է նաև որպես մոդել` համագործակցելով գովազդային գործակալությունների հետ:

Անձնական կյանքն այդքան էլ բուռն ու հագեցած չէ: 2011թ-ից նոր սկսել է հանդիպել դերասան Ռայան Գոսլինգոմի հետ:

600x580

Այնքան հրաշալի է զգալ, որ կին ես և կարող ես հաճույք ստանալ սիրախաղից, կոսմետիկայից և այն փաստից, որ կրծքեր ունես:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել