Բոլորիդ ծանոթ է ՀՀՇ-ի այս պիտակավորումը, որը, եթե չեմ սխալվում, տրվեց իր ինտելեկտով հպարտանալու առիթ չունեցող մեկի կողմից: (Ընդհանրապես, մեր երկրում որքան ինչ-որ բան ասողի ուղեղը ավելի փոքր եղավ, այդքան նրա ասածներն ավելի շատ թվով մարդիկ են կրկնում):

Հիմա, երբ ԱԺ ընտրությունները ավարտվել են, ու ՀՀԿ-ից բացի բոլորը բողոքում են ընտրությունների ոչ նորմալ ընթացքից, ու բողոքարկող կողմն էլ միայն Կոնգրեսն է, որը դիմել է Սահմանադրական դատարան, հարց է ծագում՝ ուղղված թերթերով ու ասուլիսներում բոլոր լացող ու բողոքող դեմքերին ու կուսակցություններին:

Հիմա ո՞վ է հավայի հաչացող շուն՝ ով բողոքարկում է դատարանո՞ւմ, թե նա, ով պատի տակերը, ֆեյսբուքներում կամ միկրաֆոնների դիմացը բողոքում է ընտրություններից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել