Ֆեյսբուքցիները էլի կիսվել են երկու հակամարտող ճամբարների ու կեսը Գարիկ Մարտիրոսյանին են պաշտպանում, իսկ մյուս կեսը՝ Շեռին: Բանն այն է, որ գարիկը հայտարարել էր, որ Շեռը՝ որպես երգչուհի, արտիստ, բեմական կերպար ոչնչություն է, ով 40 տարին մեկ համերգ է անում ու մի քանի հատ հիթային երգ ունի ընդամենը...
Գարիկին հավանել եմ, որպես КВН-իկ, Գարիկին հավանում եմ, որպես հումորիստ, Գարիկին համարում եմ, որպես հաղորդավար ու անկասկած է, որ նա տաղանդավոր մարդ է, բայց...
Բայց երբ Գարիկը, կամ հետխորհրդային տարածքի շոուբիզնեսա-հեռուստատեսային աստղերից ցանկացած մեծություն սկսում է նման հայտարարություններ անել Շեռի նման աշխարհահռչակ արտիստի մասին, դա իր մասշտաբներով նույնն է, ինչ օրինակ տեղական ճ-կլասսի ինչ որ հումորիստ, խոսքի Գևոն, դուրս գա ու սկսի քննադատել Գարիկին, կամ Թաթուլը սկսի Լեշչենկոյին երգել սովորեցնել...
Ասել կուզի, մասշտաբների անհամապատասխանություւն կա: Կարելի է սիրել կամ չսիրել Շեռի ոճը, կարելի է հավանել, կամ չհավանել նրա ունիկալ ձայնային տվյալները, բայց չի կարելի ուրանալ այն, որ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Շեռը համարվում է մեգաաստղ ու նրան ճանաչում են բոլոր մայրչցամաքների վրա և նա տարբեր սերունդների ներկայացուցիչների կուռքն է՝ որպես երգչուհի և որպես դերասանուհի: Այնպես որ, Գարիկի հետ իրոք համաձայն չեմ, ոչ բովանդակային մասով, ոչ էլ ասվածի կոպտության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել