Էն, որ ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆ-ը կարեւոր գործ ա անում, անդրադառնում ու շատ հաճախ նաեւ լուծում ա տալիս շարքային քաղաքացու խնդիրներին, անժխտելի ա... Բայց էս վերջին պրոեկտը, էն որ մեքենաների վրա ինչ-որ բան են սոսնձում` «ես շարքային օրինախախտ եմ», ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Եթե ես մեքենաս կայանել եմ արգելված վայրում, ես պատասխանատու եմ ճանապարհային ոստիկանության առաջ, եթե ես խախտել եմ օրենքը, համաձայն եմ տուգանվել դրա համար, բայց ոչ մի պրոեկտ, ոչ մի հասարակական կազմակերպություն, ոչ մի անհատ, անգամ ամենաազնիվ ու մաքուր մղումներով որեւէ իրավունք չունի իմ մեքենային որեւէ բան փակցնելու, դա նկարահանելու ու եթեր տալու: Անգամ նկատողություն անելու իրավունք չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել