Tert.am-ը գրում է. ««Երևան Սիթի»-ի վերածված նախկին Փակ շուկան այսօր բացվել է, սակայն դեռևս միայն որպես շուկա։ Անճանաչելի դարձած շուկայի միայն առաջին փոքրիկ հատվածն է նախատեսված միրգ, բանջարեղենի վաճառքի համար, որտեղ գեղեցիկ կողովների մեջ առևտուր է իրականացնում ընդամենը երեք-չորս վաճառասեղան։
Այնուհետև մեծ դեղատուն է, և արդեն սուպերմարկետը, որն այսօր դեռևս բաց չէր։ Մտնել արգելեցին՝ նշելով, թե աշխատանքները դեռևս չեն ավարտվել»:

Խոսքս հիշեք. բացումից հետո, երբ մտնեք «Երևան Սիթի» հերթ է լինելու: Չզարմանաք, որ այդ հերթում տեսնեք նաև Փակ շուկայի քանդման դեմ բողոքողներին, որովհետև հիմնականում այդպես է: Սկզբից բողոքում են, ըմբոստանում են, հետո գնում են առևտուր են անում` դրանով իսկ նպաստելով, որ սեփականատերը հարստանա և նորանոր այդպիսի խանութներ բացի: Ինչևէ: Կարևոր է, որ գոնե շենքի դիմային մասը պահպանվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել