Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ Զարան ճիշտ էր, որ նման հարց տվեց: Ինչու՞:
Հայաստանում քաղաքական գործընթացները մահացել են և "լուրջ" հարցեր տալն անիմաստ է: Երբ բացահայտ մարդասպաններին ազատում են պատասխանատվությունից, իսկ խոտի դեզը այրելու մեղադրանքով դաժանորեն պատժում են, երբ երկիրը բացահայտորեն տանում են վերացման, երբ քաղաքական գործունեության համար նույնիսկ մինիմալ պայմաններ ու մեխանիզմները չկան, անիմաստ է կեղծ հայրենասիրություն խաղալ և պահանջել, որ Զարան "քաղաքական" հարցեր տա: Դա այս ռեժիմին համապատասխան հարց էր: Նման պատկերացումների վրա է հիմնված ռեժիմը և համապատասխանաբար նման ֆորմատում է կարող պայքար ընթանալ: Այլ հարց, որ ովքեր խուսափում են պայքարելուց, ներկայանում են որպես ցիվիլ մարդիկ: Դա ուղղակի ինքնաարդարացում է: Հակաժողովրդական ռեժիմների դեմ ցանկացած քայլ արդարացված է: Երբ քո դեմ պայքարում են առանց կանոնների, դու նույպես իրավունք ունես պատասխանել ցանկացած եղանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել