ՏԱՐՎՈՒՅՍ 278-ՐԴ ՕՐ - 5 Հոկտեմբերի.2013
ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԻՆ ՄՆՈՒՄ Է 87 ՕՐ
1997թ.` սեպտեմբերի 5-ին 5-ին վախճանվեց Կալկաթացի կաթոլիկ միանձնուհի, Գթասրտության օրդենի հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, երանելի Մայր Թերեզան:
Մայր Թերեզայի 10 թեզերը.
1 Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց:
2 Եթե Դուք բարություն եք գործել և մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրական մտադրության մեջ, միևնույնն է՝ բարություն գործեք:
3 Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույնն է՝ ձգտեք հաջողության:
4 Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխափեն ձեզ, միևնույնն է՝ մնացեք ազնիվ և անկեղծ:
5 Այն, ինչը որ տարիներ շարունակ դուք կառուցել եք կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել
6 Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ մնացեք երջանիկ:
7 Այսօրվա Ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույնն է՝ բարիք գործեք:
8 Կարևոր չէ թե ո՞վ և ի՞նչ է խոսում Ձեր մասին, պարզապես վերաբերվեք դրանց ժպիտով և շարունակեք կատարել Ձեր գործը:
9 Եթե Ձեր լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է դա նրանց երբեք չի բավականացնի, միևնույնն է՝ շարունակեք կիսել նրանց հետ Ձեր լավագույնը:
10 Աղոթեք միասին և մնացեք միաբան: ԵՎ ի վերջո Դուք կհամոզվեք որ այս ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և երբեք չի եղել Ձեր և մարդկանց միջև:
Նյութի աղբյուր՝ http://www.armdaily.info/2013/10/15-10.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել