ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը օրերս լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ բարձրաձայնել է, որ մոտ 6 ամիս է ինչ նա վարչապետից պահանջում է գազի գնի թանկացման հետ կապված պայմանագիրը, սակայն իզարմանս իրեն վարչապետը ամեն անգամ խուսափում է այն ներկայացնել։ ՀԱԿ պատգամավորը անգամ այդ հարցի հետ կապված զրույց է ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ մտածելով, որ նա ավելի շատ ինֆորմացիա կունենա, բայց սպասելիքները չեն արդարացել, քանզի Հ․ Աբրահամյանը ևս մատնված է անտեղյակության։ Հիմա ի՞նչ է մնում մտածել՝
1․ Կամ գազի գնի թանկացման հետ կապված ոչ մի պայմանգիր էլ գոյություն չունի, այսինքն կառավարությունը իր վարած քաղաքականությանը համապատասխան գործելով, մի ինչ-որ թիվ է որոշել, ըստ այդմ էլ բարձրացվել է գազի գինը, որը իրականում կրում է ապօրինի բնույթ, որովհետև եթե չկա համապատասան պայմանագիր, չկա համապատասխան հաշվարկներ և առաջարկներ, թե ի՞նչի համար գազի գինը պետք է թանկանա, ապա այս թանկացումը հերթական "արկածախնդրությունն" է հայ ժողովրդի գլխին։
2․ Եթե անգամ գոյություն ունի պայմանագիր, բայց վարչապետը ջանասիրաբար չի ցանկանում այն հրապարակել, ապա երակացություն կարելի է անել, որ պայմանագրի մեջ կան կետեր, որով Հայաստանի բնակչությունը կրկին կհայտնվի անելանելի կացության մեջ, բայց մնացած պետպաշտոնյաները, որոնք ուղակիորեն կապված են թանկացման հետ արդյունքում կունենան ինչ-որ շահ, հոնորար, ատկատ․․․․ոնց կուզեք հասկացեք սա։

Եթե անգամ մտածենք, որ Ռուսաստանը համաձայնվել է այս ապօրինի թանկացմանը, ապա դա ըստ տրամաբանության ևս ունի իր հետագա քաղվելիք պտուղները, այն է Մաքսային միություն կոչվածը հայ հասարակության աչքերում բարձրացնել։ Այսինքն, եթե առաջ գազի գինը կազմում էր ինչ-որ X գումար, այն բարձրացնելուց հետո կկազմի X+, հետագայում, երբ կանխատեսված կերպով հայաստանը կմիանա Մաքսային միությանը, ռուսները բարի հրեշտակի նման կրկին կիջեցնեն գազի գինը դարձնելով այն X, արդյունքում կրկին կունենան իրենց ուզած արդյունքը, բայց Մաքսային միություն կոչվածը ակամայից հայ հասարակության աչքերում փրկչի դեր կկատարի և գտնվելով սոցիալապես ծանր վիճակում, հայ հասրակությունը ուղակիորեն կմոռանա ԵՄ-ին անդամակցելու մասին, քանզի Մաքսային միությունը, բացի այն, որ ապահովում է երկրի անվտանգությունը նաև օգնում է դուրս գալ սոցիալական ծանր վիճակից։ Է տառապած և հուսալքված հասարակությանը էլ ի՞նչ է պետք, եթե ոչ սա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել