Սիրելի ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնի առթիվ: Մաղթում եմ ամուր առողջություն, ամենակարևորը ամուր նյարդեր, նորանոր ձեռքբերումներ, մասնագիտական աննահանջ աճ և իհարկե աշխատավարձի բարձրացում: Այս տարվանից ես էլ եմ համալրել Ձեր շարքերը ու թեև գիտեի ինչ բարդ ու դժվարին աշխատանք եք անում, բայց այժմ ամեն ինչ զգում ու տեսնում եմ սեփական օրինակով: Ուսուցչի աշխատանքում ամենակարևոր հանգամանքներից մեկը գնահատանքն է, որ նա ստանում է իր աշակերտների կողմից. շատերին հենց դա է կապում դպրության ու դպրոցի հետ: Շատ ասելիք կա, բայց միայն կավելացնեմ, որ շնորհակալ եմ իմ լավ ուսուցիչներին, որոնցից շատ բան եմ սովորել ու պարտական եմ նրանց:
Տոնդ շնորհավոր, ՈՒՍՈՒՑԻ́Չ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել