Ladynews.am-ը գրում է.

Մեր սիրած օծանելիքները, որպես կանոն, մի թերություն ունեն. մեզ միշտ թվում է՝ սիրելի բույրը շատ շուտ է ցնդում: LN-ը ներկայացնում է մի քանի միջոցներ, որոնք կօգնեն ավելի «ամուր» բույր ստանալ:

Բույրն ավելի երկար է մնում յուղոտ մաշկի վրա, իսկ չորի դեպքում այն շուտ է ցնդում: Մինչև օծանելիքի օգտագործումը օճառով կամ մարմնի գելով լոգանք ընդունեք: Այնուհետև մաշկին քսեք լոսյոն կամ մարմնի համար նախատեսված յուղ (այն կարող է լինել նաև մանկական): Սրա շնորհիվ օծանելիքի բույրն ավելի երկար կպահպանվի և կարիք չի լինի այն հաճախակի օգտագործելու:

Իսկ եթե լոգանքի և լոսյոնի ժամանակ չունեք, ապա օգտագործեք վազելին կամ ձիթապտղի յուղ մարմնի առանձին տեղերում դաստակներին, ականջների ետևում, կրծքերի մեջտեղի հատվածում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել