Ավելիազգայնական չեմ, քան որևէ հայ լիբերալ, սոցիալիստ կամ կոնսերվատոր, որոնցից մեկըհամոզված է, որ միայն ազատ շուկան կփրկի հայությանը, մյուսը երազում է Հայաստանումսոցիալական հավասարություն հաստատել, իսկ վերջինը` առավելապես անցյալում է փնտրումմեր ապագան: 

Հայաստանի զարգացումն ու արդարությունը, անցյալի ու ապագայի կապը նաևիմ` միմյանց փոխլրացնող նպատակներն են: Սակայն ես չեմ ֆետիշացնում ոչազատությունը, ոչ արդարությունը, ոչ էլ ավանդույթը:

Հավատումեմ, որ պատկանում եմ հավաքաբար մտածող ու գործող մի ամբողջական և պատմականօրգանիզմի, որ Հայ ազգ է կոչվում: Պարտքս եմ համարում ու փորձում եմ մասնակցել նրահավաքական մտագործունեությանը: Դա է իմ քաղաքացիական և քաղաքական մասնակցությանմոտիվացիան, այլ ոչ թե անձնական, համայնքային, դասակարգային կամ որևէ այլհատվածական շահ:

Ազգային-քաղաքականմտագործունեության ընթացքում, ըստ նպատակահարմարության, կարող եմ գործածել թե սոցիալիստական, թելիբերալ գործիքներ, կարող եմ դիմադրել նոր տենդենցներին կամ լինել արմատական հեղափոխական:

Չեմհավատում որևէ նորաձև կամ ժամկետանց «իզմի», սակայն բաց եմ որևէ գործակցության համար` սոցիալիստի, լիբերալի և, կամ կոնսերվատորի հետ: Պայմանս է, որ որևէմեկի ազատության կամ արդարության ձգտումը չհանգեցնի հերթական համաշխարհայինհեղափոխությունը ներմուծելու քարոզի, և ոչ մի դեպքում կասկածի տակ չդրվիինքնուրույն մտածելու և ապագա կառուցելու մեր ազգային իրավունքը: Մյուս պայմանս է,որ արտաքին սպառնալիքներով չարդարացվեն ներքին անազատությունն ու անարդարությունը,նաև հանցավոր անգործությունը, և չսահմանափակվի ապագան հավաքաբար տնօրինելուժողովրդի իրավունքը:

Ոմանք ինձ պատվում են` ազգայնական կոչելով, ոմանք էլ պիտակավորում են` նույն բառով: Երկու դեպքում էլ ազգայնականը, կարծես, հակադրվում է մեծամասնությանը: Սա միանշանակ մերժում եմ, քանի որ հաստատ, Հայ ժողովրդի մեծամասնության համեմատ, ոչ ավելի,ոչ էլ պակաս ազգայնականեմ` ոչ բառի դրական, ոչ էլ բացասական իմաստով:

Միթե՞ ազգի հավաքաբար մտածելու և գործելու ընդունակությանը հավատալը, և որպես Ազգի մասնիկ ինքնանույնականացումը արդենազգայնականություն է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել