Պատմական գիտությունների թեկնածու

Հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում, որից անմիջապես հետո հետևեց ադրբեջանական տարբեր պաշտոնյաների վրդովված և ագրեսիվ մեկնաբանությունները, ինչը նշանակում է, որ հարևան երկրի իշխանություններն անակնկալի էին եկել ՀՀ նախագահի ելույթից: ՀՀ նախագահը, պատասխանելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի սադրիչ հարցերին, մասնավորապես նշել էր. «…Պետք չէր ռազմական գործողություններ սկսել և բողոքել օկուպացիայից: Հիմա էլ Ադրբեջանը սպառնում է մեզ ռազմական գործողություններով, վստահ եմ, եթե այդպիսի գործողություններ լինեն, մի քանի ամիս հետո ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե 20 տոկոսի մասին, այլ 25-30 տոկոսի մասին:

Պետք չէ ռազմական գործողություններ սկսել»: Այս պատասխանն այնքան հավասարակշռված էր ու փաստարկված և չուներ ռազմատենչ հռետորության ոչ մի տարր, ինչ էլ հիստերիայի մեջ գցեց հարևան երկրի իշխանություններին: Միջազգային հանրության ներկայությամբ Ալիևի կլանին ևս մեկ անգամ հասկացվեց, որ մենք դեմ ենք պատերազմին, սակայն պատերազմի դեպքում ադրբեջանական միլիտարիզմի ֆիասկոն անխուսափելի է, որի հետևանքով միջազգային ամբիոններում ադրբեջանցիները սկսելու են ողբալ արդեն 25 կամ 30 տոկոսի կորուստը:
Այսպիսով, վերլուծելով հարևան Ադրբեջանում ԵԽԽՎ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մեկնաբանությունները և հակահայկական քարոզչության նոր դրսևորումները, կարելի է փաստել, որ ՀՀ նախագահի ելույթը ապտակ էր Ադրբեջանի գեբելսյան քարոզչամեքենային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել