Երբ պիտի մեր ծառայություն մատուցող, օրական 10-20 անգամ հեռուստատեսությամբ ինքնագովազդվող ընկերությունները ի զորու լինեն հաճախորդներին պատշաճ կերպով ծառայություն մատուցել.

Այս անգամ խոսքը «Նոր Տուն» խանութների ցանց-ի մասին է, ուստի խնդիրը բաժանված է երկու մասի. 

1.Խանութ սրահ` խորհրդատվական ծառայություններ և ապրանքների վաճառք,
2.Տեխնիկական սպասարկում` գնված սարքավուրումների տեղադրում և մոնտաժում:

Առաջին դեպքում, ցավոք ականատեսն ենք խելացի ու բանիմաց մասնագետների, որոնք ի զորու են իրականացնել պատշաճ խորհրդատվություն, արժանանալով հաճախորդների վստահությանը: Որի արդյունքում հաճախորդը հսկայական գումարներ է վստահում տվյալ խանութ սրահին: Բայց ինչու՞ ցավոք...

Ցավալի հանգամանքը ի հայտ է գալիս երկրորդ փուլում, երբ սկսվում են նախագծի իրականացման աշխատանքները.

Այստեղ որևէ բան հաշվի չառնելով կապված կատարված աշխատանքների հետ և գործի դնելով իրենց պատկերացումները անխնա կարող են կոտրել ամեն ինչ, որևէ սիմերտրիա չպահպանել, փորձել նախագծով նախատեսված աշխատանքները շրջանցել կամ բարդել այլ մասնագետների վրա:

Արդեն 2 շաբաթից ավելի է ինչ գրավոր դիմել ենք «Նոր Տուն» խանութների ցանց-ի գործադիր տնօրենին, ներկայացնելով բոլոր թերությունները, որոնք պետք է շտկվեն ընկերության միջոցների հաշվին: Սակայն առ այսօր որևէ գրավոր պատասխան չկա` ինչ որ ջեռուցման գծով պատասխանատու ներկայացավ, ով շարունակ փորձում էր խնդիրները շրջանցել, լավագույն դեպքում ծախսերից խուսափել:

Մենք նաև հայտարարել ենք, որ եթե թերությունները չեն շտկվելու, ապա գնված ողջ ապրանքը ետ է վերադարձվելու խանութին, իսկ ընկերությունը պետք է հոգա իր "մասնագետների" կողմից պատճառված վնասները:

Ահա թե ինչու առաջին դեպքը, որը թվում էր, թե դրական է, սակայն ըստ էության բացասական դեր կատարեց հաճախորդին դնելով անհարմար դրության մեջ` անորոշություն և երկու ամիս շարունակ ձգձգվող այլ վերանորոգման աշխատանքներ, և այլն:

Հարգելի «Նոր Տուն» խանութների ցանց-ի ղեկավարություն:

Ըստ էության անհրաժեշտ է համապատասխանելիություն սահմանել խանութի և սպասարկման մասնագետների միջև: Եթե սպասարկման աշխատակիցները չունեն համապատասխան որակ կարելի է խանութի աշխատակիցներին նույնպես նման որակական հատկանիշներով ընտրել: Հակառակ դեպքում հաճախրդների սպասելիքները ի զորու չեք լինի արդարացնել... ու բնականաբար խանութի աշխատակիցների ողջ աշխատանքը նման որակի սպասարկման դեպքում պարզապես կընկնի ջուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել