1. Երբեք մի հիշիր նախկիններիդ: Ոչ մի կոնտեքստում, ոչ մի պարագայում: Անգամ եթե հիշողություններդ վերաբերում են ոչ թե սեքսին, այլ կենցաղին: Օրինակ այն, թե որքան լավ էիր քեզ զգում նրա կողքին, հաստատ ավելորդ ինֆորմացիա է: Պետք չէ նաև հայտնել, որ երեկ պատահաբար նրան ես հանդիպել խանութում կամ փողոցում:

2. Մի ցավեցրու նրան: Անգամ եթե նա հիացած է քո մատնահարդարումով, պետք չի մխրճել եղունգները նրա մեջքի մեջ: Իհարկե մազոխիզմի սիրահարներ կան, բայց եթե սիրելիդ նրանց շարքերում չէ, հրաժարվիր այդ ժեստից: Մի շտապիր կծել նրա շրթունքը կամ կրքոտ համբույրի հետք թողնել պարանոցին:

3. Շատ հարցեր մի տուր: Հաճախ ցանկանալով սիրելիի մասին շատ բան իմանալ, կանայք այնքան շատ հարցեր են տալիս, որ տղամարդիկ հարցախեղդ են լինում: Օրինակ` «Ի՞նչ ես մտածում» կամ «Ինձ ինչքա՞ն ես սիրում», «Ե՞րբ ենք ամուսնանալու» և այլն: Պետք չի չափն անցնել և հոգնեցնել տղամարդուն

4. Հոգ տար հոտերի մասին: Սեռական մտերմության ժամանակ զուգընկերները հիանալի զգում են միմյանց հոտերը, ուստի հետևիր անձնական հիգիենային և չափը մի անցիր օծանելիքի հարցում:

5. Կառավարիր հումորի զգացումդ: Տղամարդը կարող է վիրավորվել: Հինավուրց աքսիոմ կա` տղամարդու հպարտությանը նայելիս չի կարելի ծիծաղել: Չի կարելի ծաղրել նաև նրա կառուցվածքն ու գործողությունները:

6. Անուն մի դիր նրա հպարտությանը: Տարատեսակ մուսի-պուսի անունները տղամարդու առնանդամի համար չեն:

7. Խուսափիր վիճակագրությունից: Հիշիր հայտնի ասացվածքը` «Ով մեզ մոտ առաջինը չէ, նա մեզ մոտ երկրորդն է»: Պարտադիր չի, որ սիրելիդ իմանա բոլոր ընկերներիդ անուն-ազգանուններն ու հասցեները: Նա երկրորդն է և վերջ:

8. Գլուխ մի գովա սեքս-շոպից գնված ապրանքներով: Անգամ եթե վաճառողը քեզ համոզում էր, որ սիրելիդ կկորցնի իրեն այդ իրից, մի հավատա նրա խոսքերին: Տղամարդը պարզապես կարող է մտածել, որ չի բավարարում քեզ, և դու այլընտրանքային միջոցներ ես փնտրում:

9. Մի լռիր: Լուռ և զուսպ կինը տեղին է ամենուր, բացի ննջասենյակից: Երբ կինը չի ամաչում ի ցույց դնել իր զգացմունքները, դա միայն ոգևորում է տղամարդուն:

10. ...բայց և մի բղավիր: Պետք չի այնպիսի ձայներ արձակել, որ ողջ թաղամասն իմանա, որ դուք սեքսով եք զբաղվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել