Զարուհի Փոստանջյանը արդեն երկրորդ անգամ է Ստրասբուրգից արձագանքում իր քայլին հետևած արձագանքներին ու ի պատասխան Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը հայտարարել է մոտավորապես հետևյալը.
«Դե եթե կարաք՝ հանեք ինձ պատվիրակությունից: Էլի եք փորձել, չեք կարողացել, հիմա էլ չեք կարողանա»:

Բնավ ցանկություն չունենալով ՀՀԿ-ականներին կամ որևէ այլ քաղաքական ուժի սատարելու, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում այս տիկնոջը ցույց տալի իր տեղն ու դերը: Երևի իրեն ազգային հերոս է պատկերացրել ու իրեն թվում է, թե միայն իշխանամերձ մարդիկ են որ իր արարքը զազրելի են համարում: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ եմ համարում ստափեցնել Զառային:
Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր կիսում են այն կարծիքը, որ Զարուհի Փոստանջյանի քայլը ոչ միայն սխալ էր, այլև լկտի ու ՀՀ-ն խայտառակող, «Ջերմ» դիմավորել այս տիկնոջը, ով արդեն կորցրել է իրականության զգացումը, թե չէ մի անգամ գնում ա Հայաստանի դեմ ստորագրություններ ա հավաքում ադրբեջանցիներից ու թուրքերից, հիմա ալամ աշխարհի առանձ էս մի պատով ա գլուխը տալիս, վաղը էլի եսիմ ինչ կանի:
Հատուկ դրա համար ճշտել եմ, թե երբ է ժամանելու էս դուխով կինը. Հոկտտեմբերի 5-ին՝ Շաբաթ օրը, ժամը 19:55: Փարիզի չվերթն ա: Բոլորս մեկ մարդու պես ցույց տանք Զառային «ժողովրդական սերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել