Հարգելի հայրենակիցներ, ես, հանդիսանալով Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ և պրոդյուսեր Գոռ Վարդանյանի մամուլի խոսնակը, պաշտոնապես հայտարարում եմ.
Այն ամենը, ինչ ներկայացված է այստեղ, բաձարձակապես հեռու է իրական լինելուց:
Գոռ Վարդանյանը, ինչպես յուրաքանչյուր հայ քրիստոնյա, հարում է Հայ Առաքելական եկեղեցուն, ես ամենայն վստահությամբ ասում եմ որ Գոռ Վարդանյանը և նրա ընտանիքից յուրաքանչյուրը շատ ավելի աստվածավախ են քան այս հերհյուրանքը տարածողները: 

Հարգելի ժողովուրդ այս կազմակերպությունը , ինչպես իրենք են իրենց հռչակել, անհիմն մեղադրանքներ են տարածում, որը եթե չպատժվի ՀՀ օրենքով, ապա Աստծո դատաստանից նրանք հաստատ չեն խուսափի: 

Հարգանքներով` Աննա Մնացականյան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել