ՀՀԿ-ին երբեք ձայն չեմ տվել, քանի որ ինքս ինձ այդքան ցածր չեմ գնահատել։ 
Խորհրդարանական մյուս՝ կուսակցություն կոչվող երևույթները գոնե մեկական անգամ պատիվ ունեցել են ձայնս ստանալու, նույնիսկ ՕԵԿ կոչվող թյուրիմացութունը, որի ղեկավարը մի ժամանակ դեռ ԱԽՔ չէր, նույնիսկ «ընդդիմադիր» էր։ 
ՀԱԿ-ին երբեք չեմ ընդունել՝ ի դեմս ԼՏՊ-ի, քանի որ տարիքս ներում է, որ հիշեմ նրա տարիները, հիշեմ 1996-ը, երբ ձայն տվեցի Վազգեն Մանուկյանին, և ԼՏՊ-ն ձայնս խլեց։ Չգիտեմ՝ ումն ինչպես, բայց իմ հիշողությունը չի ջնջվել։ 
Սակայն այդուհանդերձ 2008-ին ձայն տվեցի ԼՏՊ-ին միայն նրա համար, որ ձայնս չգնա Սերժ Սարգսյանին։ 
Նույն տրամաբանությամբ 2013-ին ձայնս տվեցի Ժառանգության առաջնորդին, ով վերցրեց ձայնս և գնաց աղոթելու, իսկ աղոթքն ավարտն է ամեն ինչի և կործանումը։ Իմ ձայնն էլ աղոթքի համար չէ, ալ պայքարի, խոսքի փոխարեն՝ գործերի։
Խոսքը՝ գործ ասեցի՝ հիշեցի «ալընտրանքին»։ Նրանց էլ ինձանից ձայն հասավ, և այդպես ալընտրանք էլ մնացին, ոչ մեզ են պիտտանի, ոչ մարդկությանը։
ՀՅԴ–ին էլ իմ ձանից բաժին հասավ, հիմա պաշտոններ են ստացել։
Այսօր հերթական անգամ ափսոսացի բոլորին տված ձայներիս համար։ Չի հասնում։
Նեխած իշխանություն և ընդդիմություն։ Հին են, շատ են հին, ժամկետն անցած է արդեն։ Նոր ուժեր են պետք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել