Օրերս շահագործման հանձնվեց Կոնվերս Բանկի «Աբովյան» մասնաճյուղի նոր վերանորոգված շենքը: Այսօր տեղի ունեցավ մասնաճյուղի վերագործարկման պաշտոնական արարողությունը:

«Աբովյան» նոր մասնաճյուղը հաճելիորեն տարբերվում է նախկինից: Այն լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին և հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով:

Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործել իր բանկ-հաճախորդ հարաբերությունները` Կոնվերս Բանկը շարունակաբար բարելավում է և՛ իր մասնաճյուղերը, և՛ առաջարկվող պրոդուկտները` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ:

Միայն այս տարվա ընթացքում բացվել, վերանորոգվել և վերագործակվել են Կոնվերս Բանկի թվով 6 մասնաճյուղեր ինչպես Երևանում այնպեսև երկրի տարբեր մարզերում: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել