Այս ցուցակի բոլոր կենդանիները չէ, որ վտանգված են համարվում, սակայն դրանց վայրի բնության մեջ լուսանկարելը բավականին դժվար է: Այս կենդանիներից մի քանիսն անգամ բնաջնջված էին համարվում այնքան ժամանակ, քանի դեռ որոշ լուսանկարիչների չէր հաջողվել հայտնաբերել և լուսանկարել դրանց: Ստորև ներկայացված են աշխարհի ամենահազվագյուտ կենդանիները: 

 

 25 Հնդկեղեգի լեմուր (կիսակապիկ)

http://www.flickr.com/photos/antonystanley/3953014695/

Ամուր ծնոտի շնորհիվ այս լեմուրները կարողանում են հնդկեղեգ կրծել: Հնդկեղեգը նրանց սննդակարգի հիմնական մասն է: Այս լեմուրներից ընդամենը 100 հատ կա Մադագասկարի ջունգլիներում: 

 24 Լոպատեն

http://en.wikipedia.org/wiki/File:Eurynorhynchus_pygmeus_2_-_Pak_Thale.jpg

Այս փոքրիկ թռչուններն ապրում են Հյուսիսարևելյան Ռուսաստանում: Նրանց հաճախ կարելի է տեսնել ոչ խորը ջրերով առաջ ընթանալիս: Այս թռչնատեսակից ընդամենը 1000 հատ է մնացել: 

 23 Ջամայկայի ժայռերի իգուանա (մողեսի տեսակ)

http://en.wikipedia.org/wiki/File:Iguana_at_the_Iguanas_island_near_Cayo_Largo_shot_01.jpg

Թեպետ տարիներ շարունակ այս իգուանան բնաջնջված էր համարվում, 1970 թ.-ին այն կրկին հայտնաբերվեց Ջամայկայի Հելշայր լեռներում: 

 22 Երկրաչափական կրիա

http://en.wikipedia.org/wiki/File:Indian_star_tortoise_-_Houston_Zoo_-_cropped.jpg

Հարավային Աֆրիկայում բնակվող այս կենդանատեսակը ներկայումս վտանգված է գիշատիչ կենդանիների հարձակումների և բնակության տարածքի ավիրման պատճառով:  

 21 «Ստաբֆութ» դոդոշ

http://en.wikipedia.org/wiki/File:Atelopus_certus_calling_male_edit.jpg

1985 թ.-ից մինչև 1990-ական թվականները այս կենդանատեսակը բնաջնջված էր համարվում, սակայն 1990-ականների կեսերին մարդիկ կրկին հայտնաբերեցին նրան:

 20 Առարիպե մանակին

http://en.wikipedia.org/wiki/File:Araripe_Manakin_(1).jpg

Ներկայումս Բրազիլիայում ընդամենը 779 Առարիպե Մանակին կա:

 19 Ռոլովեյ կապիկ

http://en.wikipedia.org/wiki/File:FranceNormandieChamprepusCercopithecusDiana.jpg

Անցյալում այս կապիկը կարող էր հանդիպել Կոտ դ՛Իվուարի և Գանայի վայրի անտառներում, սակայն ներկայումս այն բնաջնջված է Գանայում և խիստ վտանգված Կոտ դ՛Իվուարում:  

 18 Կուբայական մեծ, ձագարաձև ականջներով չղջիկ

http://en.wikipedia.org/wiki/File:Natalus_stramineus1.jpg

Վայրի բնության  մեջ այս չղջիկների միայն 100 տեսակ է մնացել:

 17 Մանգուստ դուրել

http://en.wikipedia.org/wiki/File:Alaotra_carnivore_credit_Fidimalala_Bruno_Ralainasolo.jpg

Տարօրինակ տեսքով այս կենդանին հանդիպում է միայն մի տեղում` Մադագասկարի Ալաուտրա գետի մերձակայքում: 

 16 Գութիի մորմ (տարանտուլա)

http://en.wikipedia.org/wiki/File:Gooty_Tarantula,_Metallic_Tarantula_or_Peacock_Tarantula_(Poecilotheria_metallica).jpg

Այս մորմը բնակվում է Հնդկաստանի և Շրի Լանկայի հարավարևմուտքում: Ներկայումս այն վտանգված տեսակ է համարվում: Նշվում է, որ այն վտանգվել է տարբեր պատճառներով, այդ թվում` քաղաքացիական խժդժությունների և վառելափայտ հավաքելու պատճառով: 

 15 Անգոնոկա կրիա

http://en.wikipedia.org/wiki/File:Astrochelys_yniphora.jpg

Անգոնոկան հաճախ համարվում է աշխարհի ամենահազվագյուտ կրիան: Այս ցուցակում ընդգրկված շատ այլ կենդանիների պես այն Մադագասկարի էնդեմիկ կենդանիներից է: 

 14 Թռչկոտող սրընչակ

http://en.wikipedia.org/wiki/File:Rhynchocyon_petersi_from_side.jpg

Ակնհայտ պատճառներով այն հայտնի է նաև իբրև փիղ-սրընչակ: Ներկայումս այս կենդանին բնակվում է Քենյայի Բոնի-Դոդորի անտառում և ծայրաստիճան վտանգված է:

 13 Տափակամարմին շնաձուկ

http://en.wikipedia.org/wiki/File:Squatina_squatina_tenerife2.jpg

Նախկինում այս շնաձուկը բնակվում էր Ատլանտյան օվկիանոսում, Միջերկրական ծովում և Սև ծովում, սակայն ձկնորսության պատճառով ներկայումս հազվադեպ կարելի է տեսնել նրան այս ջրերում:  

 12 Մազոտ քթով հյուսիսային վոմբատ

http://en.wikipedia.org/wiki/File:Wombat_1.jpg

Բնության մեջ այս կենդանիներից միայն 115-ն են կենդանի մնացել, և դրանք բոլորն էլ բնակվում են Ավստրալիայում գտնվող Էպինգ անտառի ազգային զբոսայգում:  

 11 Հիրոլա

http://en.wikipedia.org/wiki/File:Hunter%27s_Hartebeest_CAS_1.JPG

Այս կենդանտեսակից միայն 500 օրինակ է մնացել: Այս կենդանիները հանդիպում են միայն Քենյայի և Սոմալիի սահմանագծին գտնվող փոքր տարածքի վրա:

 10 Սղոցաձուկ

http://en.wikipedia.org/wiki/File:2009_Pristis_microdon1.JPG

Այս ձկնատեսակը հիմնականում բնակվում է Հյուսիսային Ավստրալիայում: Նրա կնճիթը օգնում է հոտոտելով կեր որոնել օվկիանոսի հատակին:   

 9 Տոնկինյան վեր ցցված քթով («կուռնոս») կապիկ

http://en.wikipedia.org/wiki/File:Golden_Snub-nosed_Monkeys,_Qinling_Mountains_-_China.jpg

Այս կենդանին հանդիպում է Հյուսիսային Վիետնամում: Աշխարհում մնացել է միայն 200 այս տեսակի կապիկ:

 8 Սումատրանյան ռնգեղջյուր

http://en.wikipedia.org/wiki/File:Sumatran_Rhinoceros_Way_Kambas_2008.jpg

Ավանդական բժշկության մեջ օգտագործվում են այս ռնգեղջյուրի կոտոշները: Նրան այնքան են որսացել կոտոշների համար, որ ներկայումս ընդամենը 200 այսպիսի ռնգեղջյուր կա: Դրանք բնակվում են Մալազիայում և Ինդոնեզիայում: 

 7 Վագր-կզաքիս

  http://en.wikipedia.org/wiki/File:SpottedQuoll_2005_SeanMcClean.jpg

Վագր-կզաքիսը մսակեր պարկավոր կենդանի է, որն ավստրալական ծագում ունի: Այն մոտ տասը տարի ոչ մեկի աչքով չէր ընկել, սակայն 2012 թվականին մի մարդու հաջողվեց լուսանկարել նրան: 

 6 Պուտավոր եղնիկ

http://en.wikipedia.org/wiki/File:2010-kabini-chital-portrait.jpg

Սա աշխարհի ամենավտանգված կենդանիներից է: Այն բնակվում է Ֆիլիպինների ջունգլիներում: Առաջին անգամ անցյալ տարի է հաջողվել մոտիկից լուսանկարահանել պուտավոր եղնիկին:  

 5 Ելնդավոր խոզ  

http://thiselectricheart.deviantart.com/art/Baby-warty-pig-stock-99649442

Ֆիլիպիններում բնակվող այս կենդանուն ևս դժվար է նկարահանել: Աշխարհում ընդամենը մի քանի հարյուր հատ է մնացել այս կենդանուց:  

 4 Ֆլորիդայի հովազ

http://www.flickr.com/photos/monica_r/2154774825/

1970 թվականին միայն 20 Ֆլորիդայի հովազ էր մնացել աշխարհում: Այդ ժամանակվանից ի վեր այս կենդանիների թիվը մի փոքր աճել է, սակայն դրանք դեռևս հազվագյուտ են համարվում:

 3 Սպիտակ առյուծ

http://en.wikipedia.org/wiki/File:White_Lion.jpg

1994 թվականից այս առյուծները չեն հանդիպել վայրի բնությունում: Դրանք ալբինոսներ չեն, և համարվում են Աֆրիկայի Թիմբավաթի շրջանի բնիկ կենդանիներ:  

 2 Ձյունահովազ

http://en.m.wikipedia.org/wiki/File:Snow_leopard_face.jpg

Ձյունահովազները հազվադեպ են երևում վայրի բնության մեջ: Երբ անցած տարի Տաջիկստանի լեռներում լուսանկարել էին ձյունահովազի երկու ձագուկների, լուսանկարներն անմիջապես գրավել էին հանրության ուշադրությունը:

 1 Հսկայական կաղամար

http://www.flickr.com/photos/tracy_the_astonishing/9283833544/

Ճապոնացի գիտնականներին վերջերս առաջին անգամ հաջողվել է նկարահանել  հսկայական կաղամարի օվկիանոսի մակերևույթից մոտ մի կիլոմետր ներքև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել