Ladynews.am-ը գրում է.

Եթե Դուք անուղղելի քաղցրակեր եք, բայց որոշել եք դիետա պահել և որպես տարբերակ ընտրել եք մարզասրահ հաճախելը, ապա Ձեզ համար կարևոր է իմանալ` կարելի է ուտել քաղցրավենիք և ընտրել այնպիսիք, որոնք միայն օգտակար կլինեն:

Իհարկե, չպետք է մոռանալ դրանց օգտագործման քանակի մասին` քաղցրավենիքը երբեք չպետք է փոխարինի նախաճաշին, ճաշին կամ ընթրիքին:

Սև շոկոլադ: Պետք է սովորեք ուտել դառը շոկոլադ և հրաժեշտ տաք կաթնայինին: Սև շոկոլադը քիչ կալորիաներ է պարունակում, փոխարենը ներառում է այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են` կալցիումը, սպիտակուցը, երկաթը, մագնեզիումը և վիտամինները:

Զեֆիր: Այն շատ ավելի քիչ կալորիաներ է պարունակում, քան մի շարք քաղցրավենիքներ: Այն ևս պարունակում է երկաթ և ֆոսֆոր: Ինչպես նաեւ սպիտակուցներ, որոնք ամրացնում մկանային հյուսվածքները:

Մարմելադ: Օգտակար է հատկապես շնորհիվ իր մեջ եղած բնական բաղադրության` պեկտինի, որն էլ մարմելադին հաղորդում է ժելեի ձև: Պեկտինը նվազեցնում է խոլեստերինի քանակությունն ու կարգավորում ստամոքս - աղիքային գոտին:

Մեղր: Պարունակում է նույնքան կալորիա, որքան շաքարավազը: Քանի որ այն շատ քաղցր է, ուստի, եթե Դուք թեյի մեջ լցնում եք երկու գդալ շաքարավազ, ապա մեղրի դեպքում բավարարվեք` մեկով: Մեղրը օրգանիզմի համար շատ օգտակար նյութեր է պարունակում` հանքային և ամինաթթուներ: 100 գրամ մեղրն իր մեջ պարունակում է մագնեզիումի, մանգանի եւ երկաթի անհրաժեշտ օրեկան չափաբաժինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել