Ռուսաստանը ավտորիտար երկիր է ու փորձում է իր շուրջը ստեղծել իր մոդելի երկրներ, որ հետները հեշտ շփվի: ԵՄ երկրներն էլ դեմոկրատական են (տեմինը կարևոր չէ, կարանք ասել` «ճ» մոդելի է) ու փորձում է իր շուրջը ստեղծել ի՛ր մոդելի պետություններ` էլի նույն պատճառով` որ հեշտ հարաբերվի: 
Հին Հռոմը, Պարթևստանը, Պարսկաստանները, Բյուզանդիան, Օսմանյան Կայսրությունը... համաշխարհային կամ անգամ տարածաշրջանային տիրապետության ձգտող բոլոր երկրները միշտ ձգտել են ու ձգտելու են շրջապատված լինել իրենց մոդելի փոքր պետություններով: Դրա համար Տիգրան Մեծին, Պապ թագավորին ու մյուսներին պահում էին իրենց մոտ «գերի», որ նույն արժեքները, կամ ավելի ճիշտ` կառավարման ու հարաբերվելու մոդելը Հայաստանում տարածվի: Սա, երևի մարդու բնույթից է գալիս, որպես մարդ էլ մենք հեշտությամբ ենք շփվում ու վստահում մեր տեսակի ու արժեքները կրողի հետ, որովհետև այդ դեպքում դիմացինը կանխատեսելի է: 
21-րդ դարում էլ Արևմուտքը հազարավոր երիտասարդների է տանում կրթում` էն հույսով, որ նրանք (կամ նրանցից մեկը) մի օր ապագայում իշխանության կգան իրենց երկրում: Եթե նկատել եք` մեզ նման երկրների համար ծրագրերը դիմորդից պահանջում են առաջնորդության, որոշում կայացնողի կամ հանրային կարծիք ձևավորողի ընդունակություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել