
Tert.am-ը գրում է․
«Ես հայտարարել եմ՝ ես և իմ թիմակիցները նպատակ չունենք գալու իշխանության։ Մեր նպատակը իշխանափոխությունն է»,- այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նաև ընդգծեց, որ որևէ դրսի ուժ առանց ներսի որևէ բան անել չի կարող։
«Այո, դրսի ուժերի օժանդակությունը շատ կարևոր է, բայց այսօր չեմ տեսնում այդ օժանադկությունը այն չափով, որ բավարար լինի։ Բայց վստահ եմ՝ եթե մենք մեր ուժերի ամբողջ լարվածությամբ մտնենք պայքարի մեջ, միաժամանակ կգտնվեն նաև տարբեր աշխարհամասերում, տարբեր տեղերում ուժեր, մարդիկ, ովքեր կսատարեն այդ շարժումը»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/05/21/sargsyan-serzh/4231950
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել