Որ Արևմուտքը իր շահերից ելնելով երկակի ստանդարտներ էր կիրառում` Սերժին չպատժելով կեղծիքների համար ու ընդամենը փորձելով նրա հետ աշխատել, այդ ժամանակ կարելի էր Արևմուտքին քննադատել: Բայց որ Ռուսաստանն է Հայաստանին անկախությունից փորձում զրկել, ամաաաաան, ոնց կարելի է որևէ թթու խոսք ասել Պուծինի հասցեին, չէ՞ որ նա իր երկրի շահերով է առաջնորդվում: Բա Արևմուտքին ինչու՞ էիք էդքան քննադատում, հարգելի ՀԱԿ-ի ականներ: 

Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-2010թթ ոչ մի առիթ բաց չէր թողնում Արևմուտքին բառացիորեն հայհոյելու համար: Արևմուտքին նույնիսկ հռչակել էր Սերժ Սարգսյանի «հզոր հովանավոր կամ «կռիշա»»։ Իսկ Ռուսաստանը, որի հրահանգով 10 հոգի սպանվեց (մարտի 1-ը կազմակերպվեծ Քոչարյանի` ՌԴ-ից հետ գալուց անմիջապես հետո) ու որի որոշումով է այսօր ՀՀ-ում նախագահ նշանակվում, հեչ: «Ռուսաստանը ոչ մի անգամ մեր երկրում ժողովրդավարության հաստատմանն աջակցելու փարիսեցիական հավաստիացումներ չի տվել եւ իր մտադրությունները չի քողարկել «վեհ» նկատառումներով» (Տեր-Պետրոսյանի խոսքից)», դրա համար էլ չէր քննադատում: Հզոր տրամաբանություն է: Այ եթե Արևմուտքը բացահայտ ասեր կամ առանց ասելու Ռուսաստանի նման գործեր` երկրները ավտորիտար սարքեր, այ այդ ժամանակ ԼՏՊ-ն Արևմուտքին էլ չէր քննադատի:

Ամենացավալին ինձ համար այն է, որ ՀԱԿ-ի լիքը իմ ընկերներ Ռուսաստանին այժմ չկպնելու ԼՏՊ հրահանգի տակ են մնացել, «հայաստանակենտրոնության» փչացած պլաստինկեն են շարունակ կրկնում ու ըստ էության փորձում Ռուսաստանի նկատմամբ հանրության աճող դժգոհության դեմն առնել: Ադեկվատ չեք ժողովուրդ ջան, հեչ ադեկվատ չեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել