
Lurer.com-ը գրում է․
1990-ական թվականներից մինչև հիմա ես իմ գործն եմ անում, թե Արցախն ով է կորցրել՝ գնա, իրեն ասա, ես էդ տականքներից զզվում եմ, Եռաբլուրում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Հարցին՝ իսկ ո՞վ է կորցրել՝ Միքայելյանը պատասխանեց. «Չտեսա՞ք՝ ով կորցրեց, չտեսա՞ք ինչ արին»։
Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանի իշխանության օրոք ենք կորցրել Արցախը՝ Միքայելյանը պատասխանեց․«Դու ուզում ես տանել արդեն ուրիշ դաշտ, հերիք է։ Մենք պրոբլեմների մեջ ենք ազգովի, մի քանդեք ամեն ինչ, առանց այդ էլ քարուքանդ եղած է։ Համախմբեք։ Եթե իմ գործունեության մեջ մի սխալ բան կա, ասեք։ Ես ամեն ինչ անում եմ համախմբելու համար»։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/article/640658/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել