Սարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ահազանգ է ստացվել, որ մեքենայի գազաբալոն է պայթել։

«ՆԳՆ Փրկարար ծառայությունից մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։

Սարյան փողոցում պայթյունի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին 1Lurer.am-ին տեղեկացրին ՆԳՆ-ից։

«Նախնական տեղեկություններով՝ կա երկու տուժած։ Նրանցից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն, մյուսը բուժօգնություն է ստացել տեղում»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել