ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ...
«Երկիր»ը գրած է.«Այս ֆիլմի թե՛ սցենարիստը` Հրանտ Մաթևոսյանը, թե՛ ռեժիսոր Հենրիկ Մալյանը և թե՛ դերասաններ Մհեր Մկրտչյանը, Ազատ Շերենցը, Խորեն Աբրահամյանը վաղուց մեզ հետ չեն: Սոս Սարգսյանը մեզանից հեռացավ և լրացրեց մեր սիրելի անմահների շարքերը, որոնց մենք միշտ կարոտելու ենք»: 
Սքանչելի ֆիլմ է. առանց ձանձրանալու, ամէն անգամ նոյնքան -եւ աւելի- հաճոյքով կը դիտուի: Վերջին անգամ ուշադրութիւնս գրաւեց Հալէպի յիշատակումը. «Հալէ՜պը...Հալէ՜պը» եւ Շէյքսփիրեան «Մի անգամ Հալէպում....» տողերը: Ուրկէ՞ ուր Հալէպը յայտնուեր է այդ ֆիլմին մէջ: 
Գեղեցիկի, մաքրութեան, պարզութեան, վարպետութեան, հայրենիքի եւ ծննդավայրի կարօտի կծիկ մը կ՛ապրիմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել