Ես չեմ կարողանում հասկանալ, թե ոնց կարա երգիչը հայտարարի, որ Ադրբեջանում Եվրատեսիլին գնալ երգեը “թասիբի հարց ա”, թե չէ չէին գնա, եթե Ադրբեջանում չլիներ: Ախր ինչ թասիբի հարց կա երգելու մեջ մի քաղաքում, որտեղ կարող ա հենց էդ պահին ինչ որ մի հայ պատանդի կամ պատերազմից մնացած գերու են տանջում: Ոնց կարա էդ քաղաքում Եվրատեսիլինի երգելը “թասիբի հարց” լինի: Ոնց կարա “թասիբի հարց” լինի երգել մի երկրում, որի սնայպերները երկու-երեք ամիսը մեկ մի հայ զինվոր են խփում սահմանին: Ախր եթե էդ երգիչը թասիբի մասին ա մտածում, ուրեմն ոչ թե Բաքվի Եվրատեսիլ պետք ա գնար, այլ զենքը վերներ ու գնար սահմանին կանգներ պոստի, եթե “թասիբի” հարց ա էդքան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել