Առաջին մասը կարող եք կլարդալ այստեղ
Թութքը կարող էր բուժվել տարօրինակ եղանակներով
Հեղինակ` Պլինիոս Ավագ
Պլինիոս Ավագը ամենակարկառուն հռոմեացի հեղինակներից էր, ով հրատարակել է Naturalis Historia-ն, որը հանդիսանում է հանրագիտարանի հնագույն օրինակներից մեկը: Հավանաբար հին հույների համար թութքը մեծ խնդիր էր, քանզի այդ ժամանակ տարածված էին թութքի բուժման մի շարք միջոցներ: Սոխը որպես մոմիկ օգտագործելը համարվում էր բուժիչ միջոց: Տարածված էր նաև այն կարծիքը, որ գինով սխտոր ուտելը և այն հետ տալը նույնպես նպաստում էր թութքի բուժմանը: Հազրեվարդի թարմ արմատը հետանցքին քսելը ևս թութք բուժելու շատ արդյունավետ միջոց էր համարվում: Թերևս ամենատարօրինակ դեղամիջոցը մի քսուկ էր, որը պատրաստվում էր խոզի ճարպից և կառքի անիվների ժանգից:
Լյարդը սնունդն արյան էր վերածում
Հեղինակ` Գալեն
Հռոմեացի նշանավոր բժիշկ Գալենը (թեպետ ծագումով նա հույն էր), մարդկային օրգանիզմի մասին մի շարք աշխատություններ է հրատարակել: Դրանցում նա առաջ է քաշել բազում ճիշտ տեություններ: Սակայն ոչ ոք անսխալական չէ, և Գալենը ևս որոշ թյուր տեսությունների հեղինակ է: Ահա այդ տեսություններից մեկը. նա հավատում էր, որ սնունդը մարսվում էր ստամոքսի կողմից, և անցնում էր լյարդ, որտեղ էլ այն վերածվում էր արյան: Գալենի սխալների մեծ մասի պատճառն այն էր, որ նա երբևէ դիակ չէր հերձել: Դիակ հերձելը նրան հանարվորություն կընձեռեր ավելի լավ ուսումնասիրել մարդկային օրգանիզմը, սակայն Նրա ժամանակներում Հռոմեական կայսրությունը արգելում էր հերձումներ անցկացնել: Նրա առաջ քաշած տեսություններին մարդիկ կուրորեն էին հավատում մինչև 16-րդ դարը, երբ ֆլամանդացի բժիշկ Անդրեաս Վեզալիուսը սկսեց կասկածի տակ դնել Գալենի հայտնագործությունները:
Քունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ արյունը հոսում է օրգանիզմի մակերեսից
Հեղինակ` Ալկմեոն
Հին Հունասանի մի այլ փիլիսոփա և գրող` Ալկմեոնը, մի շարք բժշկական հայտնմագործությունների հեղինակ է: Նա է բացահայտել, որ ընկալումը տեղի է ունենում ուղեղի և ոչ թե սրտի շնորհիվ: Նա նաև նշում էր, որ զգայական օրգանները միացած են ուղեղին: Այնուամենայնիվ, նա միշտ չէ, որ ճիշտ տեսությունն եր է զարգացրել: Ալկմենոը հավատում էր, որ մարդիկ քուն էին մտնում այն ժամանակ, երբ արյունը օրգանիզմի մակերեսից հոսում էր արյունատար անոթների մեջ: Ալկմեոնը նաև հավատացած էր, որ եթե օրգանիզմի ողջ արյունը օրգանիզմի մակերեսից հոսեր արյունատար անոթների մեջ , մարդիկ կմահանային:
Մարդու ձայնը կախված էր ամորձիներից
Հեղինակ` Արիստոտել
Արիստոտելը ևս առաջ է քաշել որոշ թյուր տեսություններ: Ըստ այդ տեսություններից մեկի` մարդու ձայնի բարձրությունը մեծապես կախված էր ամորձիներից: Արիստոտելը պատճառաբանում էր, որ մարդու ձայնը խռպոտում էր սեռահասունացման շրջանում, երբ ամորձիներն իջնում էին (նրա տեսության բազում դրույթներ հիմնված էին կենդանիների վրա անցկացված հետազոտությունների վրա): Բացի այդ, նա նկատել էր, որ այն տղամարդիկ, որոնց կռտում էին նախքան սեռահասունացումը, պահպանում էին իրենց աղջկական ձայնը, ինչպես նաև մի շարք այլ աղջկական հատկություններ: Ներկայումս հայտնի է, որ կոկորդն ու լորձանթաղանթն են կարգավորում ձայնի բարձրությունը:
Լույսը ծագում էր աչքից
Հեղինակ` Պլատոն
Հույն մեծագույն փիլիսոփաներից մեկը` Պլատոնը, մեծապես նպաստել է բժշկության զարգացմանը, սակայն շատ դեպքերում նրա առաջ քաշած վարկածները սխալ են եղել: Նա կարծում էր, որ լույսի հոսքը բխում էր աչքից և, արևի լույսի հետ միանալով, տեսանելի էր դառնում աչքի համար: Այս տեսությունը բավականին տարածված էր մինչև 11-րդ դարը: 11-րդ դարում պարսիկ գիտնական Իբն ալ-Հայսամը «Օպտիկայի գիրքը» աշխատության մեջ առաջ քաշեց այն տեսությունը, որ աչքը սոսկ օպտիկական գործիք էր: