Ladynynews.am-ը գրում է.

Մի վրդովվեք, եթե Ձեր տղամարդը Ձեզ հետ հաճախ չի խոսում իր զգացմունքների մասին: Ավելի կարևոր են նրա արարքները, որոնք ցանկացած բառից ավելի լավ կարող են պատմել, թե ինչ է կատարվում այդ տղամարդու հոգում: Ի վերջո, որո՞նք են տղամարդու այն արարքները, որոնք «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունից շատ ավելին կարող են նշանակել:

Նա միշտ պատրաստ է Ձեզ լսել: Սիրող տղամարդը կլսի Ձեզ ու կարևոր չէ, թե ինչ եք ասում: Կլսի Ձեզ, որովհետև Ձեզ անհրաժեշտ է խոսել, իսկ Դուք նրա համար թանկ եք:

Նա թողնում է Ձեզ ամենահամեղ կտորները: Նույնիսկ աշխարհում ամենահամեղ թխվածքի վերջին կտորը Ձեզ կթողնի:

Կհանդուրժի Ձեր ընկերուհիներին: Եվ ոչ միայն ընկերուհիներին. նա առանց բողոքելու կմասնակցի Ձեր բարեկամների հետ կապված բոլոր առիթներին: Նա կգնի նվեր Ձեր մայրիկի համար, ոչ այն պատճառով, որ խելագարվում է Ձեր հարազատների համար, այլ որպեսզի գոհացնի Ձեզ:

Նա կուզենա, որ Դուք լինեք իր երեխաների մայրը: Կուզենա իր ամբողջ կյանքը Ձեզ հետ ապրել, և Դուք էլ կազմեք իր ընտանիքը:

Նա Ձեզ հետ կնայի ռոմանտիկ ֆիլմեր: Չնայած տղամարդիկ նման ֆիլմեր չեն սիրում, բայց սիրող տղամարդը կնայի Ձեզ հետ այդպիսի ֆիլմեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել